Հորդորում են Հայաստանի տարածքով լքել Իրանը
Sun, 01 Mar 2026 17:30:00 +0400

Իրանում իրավիճակի կտրուկ սրացման եւ ամերիկա-իսրայելական հարվածների ֆոնին՝ Չինաստանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ։ Պեկինից կոչ են արել Իրանում գտնվող իրենց քաղաքացիներին տարհանվել, այդ թվում՝ Հայաստանի տարածքով։
Գերատեսչությունում հիշեցրել են, որ ՉԺՀ քաղաքացիները կարող են ԻԻՀ-ից դուրս գալ հարևան երկրների միջոցով՝ հիշեցնելով նաև «Ագարակ» սահմանային անցակետով Հայաստան առանց վիզայի մուտք գործելու հնարավորության մասին:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր