Երկուշաբթի , 2 Մարտի 2026

Հայաստանը պետական մտածողությամբ օժտված մարդկանց կարիք ունի

Հայաստանը պետական մտածողությամբ օժտված մարդկանց կարիք ունի

Sun, 01 Mar 2026 17:45:00 +0400


Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հայտարարել է, որ Հայաստանում ընտրախախտումներ այլևս չեն լինելու: Եվ ինքն ավելի շուտ ձեռքը կկտրի, քան, ենթադրում եմ, քվեաթերթային լցոնում կանի: Բայց ինչպես երևում է, այլ բնույթի ընտրախախտում անելուն ինքը դեմ չէ: Այդ շարքից է, օրինակ, ներկուսակցական քարոզարշավի անվան ներքո արտակուսակցական քարոզարշավ անելը: Որովհետ առաջինի ներքո ես հասկանում եմ տեղերում ՔՊ-ականների ժողովներ հրավիրելն ու դրանցում ելույթներ ունենալը: Իսկ երբ իր գլխավորությամբ ՔՊ-ական ցուցակի առաջին հիսունին քարոզարշավային ատրիբուտների նկարներով ավտոբուս են լցնում և ու մարզային այցի գնում՝ դա արդեն արտակուսակցական քարոզարշավ է: Ու այդ ընթացքում էլ փողոցներով քայլելն ու մարդկանց բարևելը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի ականջը կանչի, ինչպես նաև տաղավարներում (բեսեդկաներում) նարդի խաղալը:

Այդ ամենը նորմալ կլիներ ու կեղծիքի դիմելու կարիք չէր լինի, եթե կազմակերպվեր քարոզարշավով զբաղվելու ժամանակահատվածում: Ինչը հաստատվում ու հրապարակվում է ԿԸՀ-ի կողմից: Բայց քանի որ Նիկոլը Նիկոլ չէր լինի՝ եթե հերթական ընտրախախտումն ու կեղծիքը չաներ, այդ գորժողության անունը դրել են ներկուսակցական քարոզարշավ: Ի դեպ, երբ կուսակցական համագումարից հետո, երբ բոլոր «ընտրյալները» վարկանիշային գնահատական էին ստացել, հայտարարվեց, որ առաջին հիսունը պետք է մի հատ էլ վարկանիշային գնահատական ստանան կուսակցականների կողմից, չհասկացա, թե ինչի մասին է խոսքը: Որովհետև դա արդեն կատարվել էր տեղերից ավելի քան 1000 կուսակցական պատվիրակների կողմից: Պարտվեց, որ դա ընդամենը քարոզարշավից դուրս մի հատ էլ նախաքարոզարշավ իրականացնելն էր: Եթե դա կեղծիք ու ընտրախախտում չէ, ապա ինչ է:
Որքան հիշում եմ, 2007-ից՝ երբ ինքը մուտք գործոց քաղաքականություն, բոցաշունչ ելույթներ էր ունենում ընտրախախտումների անթույլատրելիության մասին: Ենթադրում եմ, որ խոսք ասած կլինի նաև գործող իշխանության կողմից ապօրինի քարոզարշավ իրականացնելու դեմ: Ինչևէ, առկա է մեկ այլ հանգամանք, որում ևս Նիկոլն իրեն դրսևորեց որպես ոչ թե իրական Հայաստանի վարչապետ, այլ իրական Նիկոլ: Դա հարևան Իրանում հրթիռային հարվածների առնչությամբ ոչ միայն որևէ գործողություն չիրականացնելն էր, այլև որև խոսք չասելը: ՀՀ ԱԳՆ-ն ինչ-որ բան ասաց, բայց խոսողը պետք է լիներ երկրի վարչապետը, ոչ թե պետական կառույցը:

Այդ առումով չեմ կարող չանդրադառնալ հերթական աննորմալ երևույթին, չնայած դրանք այնքան շատ են, որ արդեն մարդկանց կարող են թվալ բնական: ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը խոսում է հայոց «պետական այրերի» պատասխանատվության բացակայությունից՝ նկատի ունենալով ԱԳ, ՊՆ նախարարների ու վարչապետի «ուրախ ավտոբուսով» քարոզարշավի մեկնելը: Իսկ քարոզարշավային ավտոբուսի ուղևորներից մեկը ձև է անում, թե զարմանում է «ընդդիմության կողմից մուննաթ անելու վրա» առ այն, որ Հայաստանում խաղաղ է ու ամեն մեկն իր գործով է զբաղված: Կրթությամբ արաբագետ անձը պետք է որ գիտակցեր, թե ինչ վտանգ կարող է բերել պատերազմի ծավալումը՝ հատկապես որ ամերիկյան ռազմական գործողությանն ինչ-որ ձևաչափով մասնակից են դարձրել նաև ցամաքային զորքերին: Բայց քանի պետական մակարդակով մանիպուլյացիան ու անլրջությունը բնական երևույթ է մեզանում՝ տրվել է նման պատասխան:

Չնայած նրա ասածի վրա զարմանալու կարիք չկա, որովհետև եթե ավտոբուսի ուղևորներն օժտված լինեին պետական մտածողությամբ, լուրը ստանալուն պես այն կշրջվեր դեպի ետ: Ու ոչ թե կշարունակեր իր ընթացքը, որպեսզի դրա ավարտին վարչապետը բլոտ խաղար տեղացիների հետ: Թեև հենց դա էլ «ամեն մեկն իր գործով զբաղվելու» ճշգրիտ դրսևորումն էր: Ի դեպ, գիտակցելով, որ գոնե ձևականորեն պետք է ինչ-որ գորժ անել, այսօր հրավիրվել է Անվտանգության խորհրդի նիստ: Չգիտեմ, թե ինչ է քնարկվել՝ ցանկություն չկա էլ նաև, բայց պետք է ամեն ինչ արվի, որպեսզի հունիսի 8-ից հետո հրավրվելիք ԱԽ նիստերին մասնակցեն պետական մտածողությամբ օտված պետական այրերը: Եվ ոչ թե Գյումրի-Երևան քայլերթի մասնակցած՝ նման մտածողությունից զուրկ նախկին ջահելները:

ՀԳ. Ի դեպ, թեև այսօր կիրակի է, բայց Փաշինյանը գնացել է ոչ թե պատարագի, այլ Դիլիջան՝ արտակուսակցական քարոզարշավի: Ինչը վկայում է, որ դա իր համար ավելի կարևոր է, քան եկեղեցու դեմ պայքարը: Ինչն էլ, իր հերթին, նշանակում է, որ կարելի է շնորհավորել նրան եկեղեցու դեմ նախաձեռնած պատերազմը հաջողությամբ տապալելու առումով:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Չեղարկված են Հայաստանից ու դեպի Հայաստան եկող մի շարք չվերթներ

Չեղարկված են Հայաստանից ու դեպի Հայաստան եկող մի շարք չվերթներ Sun, 01 Mar 2026 10:30:57 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով