Իրանը հրթիռներ է արձակել Կիպրոսի ուղղությամբ

Իրանը հրթիռներ է արձակել Կիպրոսի ուղղությամբ

Sun, 01 Mar 2026 18:45:53 +0400


Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին հայտարարել է, որ Իրանը երկու հրթիռ է արձակել Կիպրոսում գտնվող բրիտանական ռազմական ռազմաբազաների ուղղությամբ, հայտնում է The Independent-ը։

«Մենք վստահ ենք, որ դրանք (հրթիռները) ուղղված չեն եղել մեր բազաների վրա», – հավելել է Հիլին։ Սակայն, նրա խոսքով, իրադարձությունները ցույց են տալիս, որ Իրանը անխտիր կերպով պատասխան հարվածներ է հասցնում։

Ավելին, նախարարը նշել է, որ Բահրեյնում գտնվող հարվածային թիրախների մոտ տեղակայված է եղել 300 բրիտանացի զինծառայող։ Այդ զորքերի մի մասը, նշել է Հիլին, գտնվում էր հարձակումների վայրերից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Ես ինչպե՞ս մեկնաբանեմ այդ զառանցանքը

«Հրապարակ». Ես ինչպե՞ս մեկնաբանեմ այդ զառանցանքը Fri, 13 Mar 2026 09:15:09 +0400 «Հրապարակի» զրուցակիցը հասարակական, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով