Չորեքշաբթի , 15 Հուլիսի 2026

Իրանը հրթիռներ է արձակել Կիպրոսի ուղղությամբ

Իրանը հրթիռներ է արձակել Կիպրոսի ուղղությամբ

Sun, 01 Mar 2026 18:45:53 +0400


Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին հայտարարել է, որ Իրանը երկու հրթիռ է արձակել Կիպրոսում գտնվող բրիտանական ռազմական ռազմաբազաների ուղղությամբ, հայտնում է The Independent-ը։

«Մենք վստահ ենք, որ դրանք (հրթիռները) ուղղված չեն եղել մեր բազաների վրա», – հավելել է Հիլին։ Սակայն, նրա խոսքով, իրադարձությունները ցույց են տալիս, որ Իրանը անխտիր կերպով պատասխան հարվածներ է հասցնում։

Ավելին, նախարարը նշել է, որ Բահրեյնում գտնվող հարվածային թիրախների մոտ տեղակայված է եղել 300 բրիտանացի զինծառայող։ Այդ զորքերի մի մասը, նշել է Հիլին, գտնվում էր հարձակումների վայրերից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ԱՄՆ Կոնգրեսում քվեարկության կդրվի Ադրբեջանում պահվող հայ գերիներին ազատ արձակելու կոչը

ԱՄՆ Կոնգրեսում քվեարկության կդրվի Ադրբեջանում պահվող հայ գերիներին ազատ արձակելու կոչը Wed, 10 Jun 2026 …