Երկուշաբթի , 2 Մարտի 2026

Իսրայելը փորձում է ներքաշել Պարսից ծոցի երկներին պատերազմի մեջ

Իսրայելը փորձում է ներքաշել Պարսից ծոցի երկներին պատերազմի մեջ

Sun, 01 Mar 2026 21:52:22 +0400


Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը գրում է. «Իսրայելը փորձում է ներքաշել Պարսից ծոցի երկներին պատերազմի մեջ:

Այսօր հայտնի դարձավ, որ Իսրայելը դիվանագիտական խողովակներով ԱՄԷ-ին առաջարկել է օգտվել ստեղծված իրավիճակից՝ գրավելով երեք վիճելի կղզիները՝ Աբու-Մուսան, Մեծ և Փորք Թունբը:

1971 թ.-ից ի վեր նշված կղզիները Իրանի ու ԱՄԷ-ի միջև տարածքային վեճի առարկա են հանդիսանում:

Կղզիների ռազմավարական նշանակությունը կայանում է նրանում, որ դրանք գտնվում են Հորմուզի նեղուցի մուտքի մոտ և, հետևաբար, թույլ են տալիս վերահսկել նավահանգիստներն ու Պարսից ծոց-Օմանի ծոց երթևեկության ուղիները:

Այս դիրքը թույլ է տալիս ոչ միայն հետևել և կառավարել լցանավերի ընթացքը, այլև անհրաժեշտության դեպքում գործարկել ճնշման ու ստրատեգիական ազդեցության լծակներ տարածաշրջանային ուժերի վրա:

Ու դա Իրանի զինանոցի առանցքային տարրերից է՝ Մերձավոր Արևելքում ամենամասշտաբային հրթիռային համակարգի հետ մեկտեղ»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչո՞ւ 44-օրյա պատերազմի մասին զեկույցն այդպես էլ չհասավ ԱԺ դահլիճ

Տեղեկությունն այն մասին, որ որոշում է կայացվել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցն ուղարկել …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով