Հինգշաբթի , 9 Հուլիսի 2026

Այս պահին իրականացվում է կարիքի գնահատում․ ԱԳՆ

Այս պահին իրականացվում է կարիքի գնահատում․ ԱԳՆ

Sun, 01 Mar 2026 21:45:18 +0400


ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը արտաքին գերատեսչության նախորդիվ տարածված հայտարարության վերաբերյալ սոցցանցում գրել է․

«ԱԳՆ նախորդիվ տարածված հայտարարության վերաբերյալ այս պահին իրականացվում է կարիքի գնահատում: Հետաքրքրություն ցուցաբերած քաղաքացիներին խնդրում ենք այս պահին պարզապես լրացնել հայտը: Կոնկրետ թռիչքի մասին տեղեկատվությունը հաստատվելու պարագայում կապ կհաստատվի գրանցված քաղաքացիների հետ:

Այդ ընթացքում հաշվի կառնվեն անվտանգային իրավիճակի զարգացումները, ինչպես նաև ավիաընկերությունների կողմից այլընտրանքային վերադարձ ապահովելու հնարավորությւնները:

Ինչպես տեղեկացրել ենք, տվյալ թռիչքի կազմակերպման պարագայում առաջնահերթությունը կտրվի կանանց, երեխաներին, տարեց և առողջական խնդիր ունեցող անձանց»,- նշել է ԱԳՆ խոսնակը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նիկոլ Փաշինյանի հայտարարության պահին տվյալ տեղամասերում դեռ ձայների հաշվարկն ավարտված չեն եղել

Նիկոլ Փաշինյանի հայտարարության պահին տվյալ տեղամասերում դեռ ձայների հաշվարկն ավարտված չեն եղել Wed, 10 Jun …