Թուրքիան գալիս է COP17-ին, իսկ Ադրբեջա՞նը․ ի՞նչ է հայտնի այս պահին
Thu, 15 Oct 2026 13:21:40 +0400

Թուրքիան Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին՝ COP17-ին, կմասնակցի նախարարական մակարդակով։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում։
Անդրադառնալով Ադրբեջանի մասնակցության հարցին՝ վարչապետը նշել է, որ այս պահին դրա վերաբերյալ հաստատված տեղեկություն դեռ չի ստացել։
COP17 միջազգային համաժողովը Երևանում կանցկացվի 2026 թվականի հոկտեմբերի 19-ից 30-ը։ Միջոցառմանը մասնակցելու նպատակով Հայաստան կժամանի շուրջ 15 հազար մարդ։ Ակնկալվում է, որ համաժողովին ներկա կլինեն մոտ 190 երկրի ներկայացուցիչներ:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր