ՊՆ պաշտոնյան մի շարք անձանց վարժական հավաքներից ազատելու դիմաց կաշառք է ստացել․ նախաքննությունն ավարտվել է

ՊՆ պաշտոնյան մի շարք անձանց վարժական հավաքներից ազատելու դիմաց կաշառք է ստացել․ նախաքննությունն ավարտվել է

Mon, 02 Mar 2026 11:16:22 +0400


ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ տարածքային զինվորական կոմիսարիատի վարչատնտեսական խմբի պետը, պաշտոնատար անձի նկատմամբ ունեցած ենթադրյալ ազդեցությունը օգտագործելու նպատակով, իր մտերիմ անձի օժանդակությամբ, վարժական հավաքների կանչված անձանց ծնողներից որպես ապօրինի վարձատրություն ստացել է 560.000 ՀՀ դրամ, ինչպես նաև պահանջել 765.140 ՀՀ դրամ՝ հիշյալ անձանց վարժական հավաքներից ազատելու համար։
ՊՆ պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 438-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։
Վարույթով հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել նաև վարժական հավաքներից խուսափած անձանց, ինչպես նաև վերջիններիս ծնողների նկատմամբ, ովքեր իրենց որդիների օգտին ապօրինի գործողություն կատարելու, այն է՝ նրանց վարժական հավաքներից ազատելու համար պաշտոնատար անձին միջնորդի օժանդակությամբ տվել են ապօրինի վարձատրություն։

ՊՆ պաշտոնյայի ու ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Հակակոռուպցիոն կոմիտեն հորդորում է զերծ մնալ կաշառքի կամ այլ ապօրինի վարձատրության դիմաց վարժական հավաքներին ներգրավման ենթակա քաղաքացիների տվյալները հերթական ցուցակներից հանելու արատավոր և քրեորեն հետապնդելի պրակտիկայից, իսկ օրենքով սահմանված հիմքերի բացակայության պայմաններում վարժական հավաքներին չմասնակցելու յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ տեղեկություններն անհապաղ ներկայացնել իրավապահ մարմիններին։

Միաժամանակ պարզաբանվում է, որ Հակակոռուպցիոն կոմիտեն և Պաշտպանության նախարարությունը հետամուտ են լինելու նմանատիպ դեպքերի բացահայտմանը, և այդպիսիք հայտնաբերելու դեպքում ձեռնարկվելու են համապատասխան իրավական գործընթացներ՝ օրենքով նախատեսված բոլոր հետևանքներով։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Երիտասարդ հայուհին պայքարում է Եվրոպայում լավագույնի կոչման համար

Երիտասարդ հայուհին պայքարում է Եվրոպայում լավագույնի կոչման համար Wed, 01 Apr 2026 17:15:48 +0400 Հայաստանի…

10 րոպե ago

Զելենսկին հենց այսօր պետք է որոշում կայացնի․ Կրեմլի վերջնագիրը

Զելենսկին հենց այսօր պետք է որոշում կայացնի․ Կրեմլի վերջնագիրը Wed, 01 Apr 2026 17:00:33 +0400…

26 րոպե ago

Հետհաշվարկն սկսված է․ «ճանճերը՝ առանձին, կոտլետները՝ առանձին»

Հետհաշվարկն սկսված է․ «ճանճերը՝ առանձին, կոտլետները՝ առանձին» Wed, 01 Apr 2026 16:45:30 +0400 Այն, որ…

41 րոպե ago

Դուք դավաճան եք. Միջադեպ` Մոսկվայում Փաշինյանի այցի ժամանակ

Դուք դավաճան եք. Միջադեպ` Մոսկվայում Փաշինյանի այցի ժամանակ Wed, 01 Apr 2026 16:30:47 +0400 Latest…

56 րոպե ago

ՆԱՏՕ-ն «թղթե վագր» է, թերևս՝ լքենք դաշինքը․ Թրամփ

ՆԱՏՕ-ն «թղթե վագր» է, թերևս՝ լքենք դաշինքը․ Թրամփ Wed, 01 Apr 2026 16:30:31 +0400 ԱՄՆ…

56 րոպե ago

Դատավորը պարտավորեցրել է վերացնել Հայկազուն սրբազանի իրավունքի խախտումը

Դատավորը պարտավորեցրել է վերացնել Հայկազուն սրբազանի իրավունքի խախտումը Wed, 01 Apr 2026 16:28:04 +0400 Անաչառությամբ…

58 րոպե ago