ՊՆ պաշտոնյան մի շարք անձանց վարժական հավաքներից ազատելու դիմաց կաշառք է ստացել․ նախաքննությունն ավարտվել է

ՊՆ պաշտոնյան մի շարք անձանց վարժական հավաքներից ազատելու դիմաց կաշառք է ստացել․ նախաքննությունն ավարտվել է

Mon, 02 Mar 2026 11:16:22 +0400


ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ տարածքային զինվորական կոմիսարիատի վարչատնտեսական խմբի պետը, պաշտոնատար անձի նկատմամբ ունեցած ենթադրյալ ազդեցությունը օգտագործելու նպատակով, իր մտերիմ անձի օժանդակությամբ, վարժական հավաքների կանչված անձանց ծնողներից որպես ապօրինի վարձատրություն ստացել է 560.000 ՀՀ դրամ, ինչպես նաև պահանջել 765.140 ՀՀ դրամ՝ հիշյալ անձանց վարժական հավաքներից ազատելու համար։
ՊՆ պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 438-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։
Վարույթով հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել նաև վարժական հավաքներից խուսափած անձանց, ինչպես նաև վերջիններիս ծնողների նկատմամբ, ովքեր իրենց որդիների օգտին ապօրինի գործողություն կատարելու, այն է՝ նրանց վարժական հավաքներից ազատելու համար պաշտոնատար անձին միջնորդի օժանդակությամբ տվել են ապօրինի վարձատրություն։

ՊՆ պաշտոնյայի ու ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Հակակոռուպցիոն կոմիտեն հորդորում է զերծ մնալ կաշառքի կամ այլ ապօրինի վարձատրության դիմաց վարժական հավաքներին ներգրավման ենթակա քաղաքացիների տվյալները հերթական ցուցակներից հանելու արատավոր և քրեորեն հետապնդելի պրակտիկայից, իսկ օրենքով սահմանված հիմքերի բացակայության պայմաններում վարժական հավաքներին չմասնակցելու յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ տեղեկություններն անհապաղ ներկայացնել իրավապահ մարմիններին։

Միաժամանակ պարզաբանվում է, որ Հակակոռուպցիոն կոմիտեն և Պաշտպանության նախարարությունը հետամուտ են լինելու նմանատիպ դեպքերի բացահայտմանը, և այդպիսիք հայտնաբերելու դեպքում ձեռնարկվելու են համապատասխան իրավական գործընթացներ՝ օրենքով նախատեսված բոլոր հետևանքներով։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Վերջին 2 օրերի ՀՀ իշխանությունների արձագանքը փարատե՞լ, թե՞ ավելի խորացրել են մտահոգությունները

Վերջին 2 օրերի ՀՀ իշխանությունների արձագանքը փարատե՞լ, թե՞ ավելի խորացրել են մտահոգությունները Mon, 02 Mar…

10 րոպե ago

Իրանի դեսպանը՝ Հայաստանի անվտանգության մասին

Իրանի դեսպանը՝ Հայաստանի անվտանգության մասին Mon, 02 Mar 2026 18:15:00 +0400 Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը…

15 րոպե ago

Եվրոպան անակնկալի է եկել Թրամփի որոշումից

Եվրոպան անակնկալի է եկել Թրամփի որոշումից Mon, 02 Mar 2026 18:00:53 +0400 Եվրոպական երկրները անակնկալի…

29 րոպե ago

«Զանգեզուրի միջանցքը» արհեստական տերմին է.ոչ մի գեոպոլիտիկ փոփոխություն Իրանը չի հանդուրժի.Շիրղոլամի

«Զանգեզուրի միջանցքը» արհեստական տերմին է.ոչ մի գեոպոլիտիկ փոփոխություն Իրանը չի հանդուրժի.Շիրղոլամի Mon, 02 Mar 2026…

43 րոպե ago

Ընդդիմադիրների կողմից միմյանց «հարվածելը» հանգեցնելու է Նիկոլի վերարտադրությանը

Ընդդիմադիրների կողմից միմյանց «հարվածելը» հանգեցնելու է Նիկոլի վերարտադրությանը Mon, 02 Mar 2026 17:45:18 +0400 Ոնց…

44 րոպե ago

Իրանի հայ համայնքը միշտ կանգնած է մեր պետության կողքին. դեսպան Շիրղոլամի

Իրանի հայ համայնքը միշտ կանգնած է մեր պետության կողքին. դեսպան Շիրղոլամի Mon, 02 Mar 2026…

55 րոպե ago