Մերձավոր Արևելքի լարվածության ֆոնին ինչ է կատարվում ոսկու շուկայում
Mon, 02 Mar 2026 11:45:07 +0400

Ոսկու համաշխարհային շուկայում գների զգալի աճ է արձանագրվել։ Մեկ թրոյական ունցիայի դիմաց ոսկու բորսայական արժեքը հասել է 5,397.85 ԱՄՆ դոլարի՝ գրանցելով գրեթե 3 տոկոս աճ։ Գնաճը պայմանավորված է Մերձավոր Արևելքում ստեղծված լարված իրավիճակով։
Ֆինանսական տվյալների համաձայն՝ նման շարժը շուկայում կապված է աշխարհաքաղաքական ռիսկերից բխող անորոշությունների հետ, ինչի հետևանքով ներդրողները նախընտրում են միջոցները տեղափոխել ավելի անվտանգ ակտիվների ոլորտ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր