Ինչու են կարկանդակ ուտում, երբ Իրանում պատերազմ է
Mon, 02 Mar 2026 13:23:42 +0400

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը արձագանքել է տարածվող քննադատություններին՝ կապված տարածաշրջանային լարվածության և պաշտպանության ոլորտում իրականացվող քայլերի հետ։
Նա նշել է, որ տեղի է ունեցել ՀՀ Անվտանգության խորհուրդի նիստ, և պատասխանատու կառույցները զբաղվում են առկա մտահոգությունները փարատելու ուղղությամբ աշխատանքներով։ Փոխնախարարը շեշտել է, որ պետք է հաշվի առնել գործող իրողությունները և այդ հիմքով շարունակել աշխատանքը։
Անդրադառնալով քննադատություններին, թե տարածաշրջանում իրավիճակը լարված է, իսկ պաշտպանության նախարարը համայնքներում է շրջում, ավտոբուսում կարկանդակ են ուտում, Սարգսյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունում խաղաղ իրավիճակ է, և համապատասխան մարմինները կատարում են անհրաժեշտ բոլոր գործողությունները՝ անվտանգության ապահովման համար։ Նրա խոսքով՝ խաղաղությունը առկա է, և հենց այդ իրողությունից ելնելով պետք է առաջ շարժվել։
Փոխնախարարը հրաժարվել է պատասխանել այլ հարցերի, այդ թվում՝ լրագրողների հետաքրքրությանը, թե Իրանում տեղի ունեցող զարգացումների ֆոնին արդյոք ՀՀ բանակը բերված է բարձր պատրաստվածության աստիճանի, կամ կան քաղաքացիների հնարավոր ներթափանցման փորձեր։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր