Հինգշաբթի , 16 Հուլիսի 2026

ԱՄՆ-ն առաջին անգամ փորձարկել է Թրամփի «Ոսկե գմբեթը»

ԱՄՆ-ն առաջին անգամ փորձարկել է Թրամփի «Ոսկե գմբեթը»

Wed, 24 Jun 2026 16:00:58 +0400


Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտնել է, որ ԱՄՆ-ի կողմից մշակվող «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի առաջին փորձարկումը հաջող է անցել։

«Այսօր «Ոսկե գմբեթի» առաջին ստուգողական փորձարկումը լիակատար հաջողությամբ է ավարտվել», – գրել է Հեգսեթը X սոցցանցում։

Նրա խոսքով` դինամիկ ինքնավար պաշտպանության համակարգն անթերի կատարել է նշանառությունը, զավթումն ու մոտեցող բազմաթիվ թիրախների ոչնչացումը։

2025 թվականի մայիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ իշխանություններն ընտրել են իրենց «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի ճարտարապետությունը, որը կարժենա մոտ 175 մլրդ դոլար։ Նա նշել էր, որ «Ոսկե գմբեթը» կներառի ցամաքային, ծովային և տիեզերական համակարգեր, իսկ դրա շահագործումը նախատեսվում է մինչև իր երկրորդ նախագահական ժամկետի ավարտը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Դատը չի վերջացել, բայց աշխատանքում վերականգնվել է

«Հրապարակ». Դատը չի վերջացել, բայց աշխատանքում վերականգնվել է Fri, 10 Jul 2026 11:45:25 +0400 Եղեգիս …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով