Երեքշաբթի , 9 Հունիսի 2026

«Հրապարակ»․ Արարատի քաղաքապետի որոշումների հետ կապված քրեական վարույթ է նախաձեռնվել

«Հրապարակ»․ Արարատի քաղաքապետի որոշումների հետ կապված քրեական վարույթ է նախաձեռնվել

Tue, 10 Mar 2026 08:00:00 +0400


Արարատի քաղաքապետ Ասլան Ավետիսյանը հերթական սկանալում է հայտնվել։ «Հրապարակ»-ի տեղեկություններով, կրիմինալ պատմություններով հայտնի ՔՊ-ական քաղաքապետի դեմ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել, որն առնչվում է համայնքային հողերը օտարելուն։ Մեզ պատմեցին, որ Ավետիսյանը թեեւ քրեական վարույթով կարգավիճակ դեռեւս չունի, սակայն առաջիկայում հնարավոր է որպես մեղադրյալ ներգրավվի՝ վարույթը նոր է նախաձեռնվել, եւ մեղադրյալի կարգավիճակում գտնվող անձ չկա։ Հակակոռուպցիոն կոմիտեից հրաժարվեցին ասել՝ ինչ հոդվածներով է քրեական վարույթը նախաձեռնվել, այլ մանրամասներ չհայտնեցին։ Ասլան Ավետիսյանն էլ մեր զանգերին չպատասխանեց։ Նշենք, որ քրեական վարույթով է անցնում նաեւ Արարատի փոխքաղաքապետ Արսեն Հակոբյանը, որը մեղադրյալի կարգավիճակ ունի։ Հիշեցնենք նաեւ, որ Ասլան Ավետիսյանին այլ մեղադրանքներ էլ են ուղղում։ Օրինակ, քաղաքացի Գայանե Հովնանյանը նրան մեղադրում է 2013–ին իր հորը սպանելու մեջ, Ասլանյանը նաեւ «Մարտի 1»-ի գործով է անցել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Դատախազությունը ֆուլ ներգրավված է ՔՊ-ի վերարտադրության գործին

Դատախազությունը ֆուլ ներգրավված է ՔՊ-ի վերարտադրության գործին Sun, 07 Jun 2026 14:49:25 +0400 Դատախազությունը տեղեկատվություն …