Խորին ցավակցություն եմ հայտնում Ալի Խամենեիի ողբերգական մահվան կապակցությամբ

Խորին ցավակցություն եմ հայտնում Ալի Խամենեիի ողբերգական մահվան կապակցությամբ

Mon, 02 Mar 2026 13:53:42 +0400


ՑԱՎԱԿՑԱԳԻՐ

Խորին ցավակցություն եմ հայտնում Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի անդամների ողբերգական մահվան կապակցությամբ։
Դատապարտելի է Իրանի դեմ չհիմնավորված հարձակումը, որի այլընտրանքը պետք է լիներ արդեն իսկ սկսված բանակցային գործընթացը և ոչ թե ռազմական ուժի կիրառումը, որին զոհ դարձան Իրանի ղեկավար կազմի տասնյակ ներկայացուցիչներ, հարյուրավոր խաղաղ բնակիչներ, հարձակման թիրախում հայտնված դպրոցի աշակերտներ։ Եվ մարդկային կորուստները դեռ շարունակվում են ու ոչ միայն Իրանում։

Հայաստանն ու Իրանն իրենց փոխհարաբերությունները կառուցել են՝ անցնելով հազարամյակների փորձությունների միջով և կերտելով ամուր բարեկամություն։ Իրանը շատ բան է տվել թե՛ տարածաշրջանին, թե՛ աշխարհին՝ որպես ամենահին մշակույթ ունեցող ազգերից մեկը։

Համոզված ենք, որ Իրանն այս փորձությունն էլ կհաղթահարի և դուրս կգա այս իրավճակից իր պետականությունն է՛լ ավելի ամրապնդած։

Թե ինչպես պետք է կառուցի Իրանն իր ներքին կյանքը, դա միայն ու միայն Իրանի ժողովրդի որոշելիք հարցն է և ոչ թե արտաքին ուժերի։

Վազգեն Մանուկյան
02․03․2026թ․

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Այս նամակով առաջարկում եմ քննարկել միակ հնարավորությունը

Այս նամակով առաջարկում եմ քննարկել միակ հնարավորությունը Mon, 02 Mar 2026 19:17:22 +0400 Հագելի գործընկերներ,…

12 րոպե ago

Ով է կաշառք վերցնելու մեղադրանքով կալանավորված ՊՆ պաշտոնյան

Ով է կաշառք վերցնելու մեղադրանքով կալանավորված ՊՆ պաշտոնյան Mon, 02 Mar 2026 19:15:14 +0400 Հակակոռուպցիոն…

14 րոպե ago

Խամենեիի կինը մահացել է

Խամենեիի կինը մահացել է Mon, 02 Mar 2026 19:00:14 +0400 ԱՄՆ-ի և Իսրայելի օդային հարվածների…

29 րոպե ago

Սամվել Կարապետյանի հաղթանակի պարագայում կվերանա նաև Եկեղեցու նկատմամբ սանձազերծված ազգադավ արշավը․ Լևոն Տեր-Պետրոսյան

Սամվել Կարապետյանի հաղթանակի պարագայում կվերանա նաև Եկեղեցու նկատմամբ սանձազերծված ազգադավ արշավը․ Լևոն Տեր-Պետրոսյան Mon, 02…

42 րոպե ago

Իրանի դեսպանը նշել է՝ ինչ են ակնկալում ՀՀ-ից

Իրանի դեսպանը նշել է՝ ինչ են ակնկալում ՀՀ-ից Mon, 02 Mar 2026 18:45:41 +0400 Մարտի…

44 րոպե ago

Ուղիղ․ Նարեկ Կարապետյանը պատասխանում է քաղաքացիներին հուզող հարցերին

Ուղիղ․ Նարեկ Կարապետյանը պատասխանում է քաղաքացիներին հուզող հարցերին Mon, 02 Mar 2026 18:33:50 +0400 Latest…

56 րոպե ago