Երկուշաբթի , 2 Մարտի 2026

Իրանի դեսպանը՝ Հայաստանի անվտանգության մասին

Իրանի դեսպանը՝ Հայաստանի անվտանգության մասին

Mon, 02 Mar 2026 18:15:00 +0400


Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը Հայաստանում՝ Խալիլ Շիրղոլամին, մարտի 2-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձավ տարածաշրջանում ստեղծված իրավիճակին՝ ընդգծելով, որ իրականացվող ագրեսիվ գործողությունները լուրջ սպառնալիք են ինչպես տարածաշրջանային անվտանգության, այնպես էլ խաղաղության համար։

Դեսպանի խոսքով՝ նման քայլերը կարող են բացասական հետևանքներ ունենալ տարածաշրջանի բոլոր երկրների համար, եթե շարունակական բնույթ կրեն։ Նա շեշտեց, որ այդ գործողությունները վտանգի տակ են դնում ոչ միայն տարածաշրջանային, այլև միջազգային կայունությունը։

Խալիլ Շիրղոլամին առանձնահատուկ ընդգծեց, որ Իրանի համար բարեկամ և հարևան Հայաստանի անվտանգությունը կարևորագույն նշանակություն ունի։ Նրա խոսքով՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը Թեհրանի համար անսակարկելի արժեք է և հանդիսանում է «կարմիր գիծ»։ Դեսպանը նաև հույս հայտնեց, որ Հայաստանը երբեք չի տուժի միջազգային իրավունքը խախտող գործողությունների հետևանքով։

Անդրադառնալով Իրանի դեմ իրականացվող քայլերին միջազգային արձագանքներին՝ դեսպանը նշեց, որ դրանք բավարար և համարժեք չեն եղել։ Նրա գնահատմամբ՝ մի շարք երկրներ, որոնք հաճախ խոսում են իրավունքի և օրենքի գերակայության մասին, տվյալ դեպքում լռություն են պահպանել՝ սահմանափակվելով դիտորդի դիրքով։ Ավելին, ըստ նրա, որոշ պետություններ նույնիսկ գաղտնի աջակցություն են ցուցաբերում այդ գործողություններին՝ նպաստելով իրավիճակի սրմանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իրանի դեսպանն ասուլիս է հրավիրել․ ինչի մասին է խոսելու

Իրանի դեսպանն ասուլիս է հրավիրել․ ինչի մասին է խոսելու Mon, 02 Mar 2026 15:23:33 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով