Ոսկեվանի եկեղեցու գանձանակը 2-րդ անգամ են թալանել

Ոսկեվանի եկեղեցու գանձանակը 2-րդ անգամ են թալանել

Mon, 02 Mar 2026 20:15:00 +0400


Նոյեմբերյան համայնքի Ոսկեվան գյուղի Սուրբ Գայանե եկեղեցու գանձանակը 2-րդ անգամ են թալանել։ Ոսկեվանի բնակիչները պատմեցին, որ նախորդ անգամ եկեղեցու գանձանակի պարունակությունը թալանել էին, որից հետո գանձանակն ամրացրել էին եկեղեցու պատին, սակայն այս անգամ գողը կամ՝ գողերը պատից պոկել են գանձանակը և այն տարել իրենց հետ: Գողության դեպքի առթիվ դիմել են ոստիկանություն: Գողոնի չափը մեծ չէ` մոտ 15 հազար դրամ է ։ Ոսկեվանի բնակիչները հարգանք ունեն եկեղեցու հանդեպ եւ կարծում են, որ գողը տեղացի չէ: Նրանք կասկածներ ունեն, որ գողությունը կատարել է գյուղում բնակվող ոչ տեղացի, ոչ ադեկվատ վարքով մի տղամարդ, սակայն դրա համար ապացույցներ չկան։ Առայժմ գողությունը բացահայտված չէ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Թոմ Հոլանդն ու Զենդայան գաղտնի ամուսնացել են

Թոմ Հոլանդն ու Զենդայան գաղտնի ամուսնացել են Mon, 02 Mar 2026 22:00:52 +0400 Համաշխարհային կինոարվեստի…

10 րոպե ago

Ոչ թե խոշտանգողին են պատժում, այլ տեսանկարողին

Ոչ թե խոշտանգողին են պատժում, այլ տեսանկարողին Mon, 02 Mar 2026 21:45:00 +0400 ՀՀ քննչական…

26 րոպե ago

Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:…

36 րոպե ago

NASA-ի վետերանը պատմել է «այլմոլորակայինների» մասին

NASA-ի վետերանը պատմել է «այլմոլորակայինների» մասին Mon, 02 Mar 2026 21:30:00 +0400 NASA-ի վետերան Ջենթրի…

41 րոպե ago

Սա դատարանի որոշում չէ և ոչ էլ հաստատված փաստ․ Լևոն Մկրտչյանը՝ Դատախազության հաղորդագրության մասին

Սա դատարանի որոշում չէ և ոչ էլ հաստատված փաստ․ Լևոն Մկրտչյանը՝ Դատախազության հաղորդագրության մասին Mon,…

49 րոպե ago

Այս աղմուկը չի կարող վրիպել միջազգային կազմակերպությունների կողմից

Այս աղմուկը չի կարող վրիպել միջազգային կազմակերպությունների կողմից Mon, 02 Mar 2026 21:15:00 +0400 Թոշակների…

56 րոպե ago