Սա դատարանի որոշում չէ և ոչ էլ հաստատված փաստ․ Լևոն Մկրտչյանը՝ Դատախազության հաղորդագրության մասին

Սա դատարանի որոշում չէ և ոչ էլ հաստատված փաստ․ Լևոն Մկրտչյանը՝ Դատախազության հաղորդագրության մասին

Mon, 02 Mar 2026 21:22:05 +0400


Կրթության և գիտության նախկին նախարար, ՀՅԴ անդամ Լևոն Մկրտչյանի անդրադարձը Դատախազության տարածած հաղորդագրությանը.

«Այսօր Գլխավոր դատախազությունը տարածել է հաղորդագրություն, համաձայն որի՝ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայց․ հայցը վերաբերում է ինձ՝ Լևոն Մկրտչյանիս, ընտանիքիս անդամներին և մի շարք անձանց, ում դատախազությունը համարում է «փոխկապակցված»։

Ես գիտակցաբար զերծ էի մնում հրապարակային մեկնաբանություններից՝ ելնելով այն համոզմունքից, որ նման գործերը նախևառաջ պետք է քննվեն իրավական հարթությունում, իսկ դատախազության դիրքորոշումը պետք է ձևակերպվի հստակ, ստուգված և վերջնական տեսքով՝ նախքան հանրային տիրույթում հրապարակելը։ Սակայն այսօրվա հաղորդագրության բովանդակությունն ու մատուցման ձևը պահանջում են մի քանի սկզբունքային պարզաբանումներ։

Առաջին՝ սա դատարանի որոշում չէ և ոչ էլ հաստատված փաստ։ Սա դատախազության ներկայացրած պահանջն է, որը դեռ ենթակա է դատարանում ստուգման։ Հայցը վարույթ ընդունելը դատավարական գործընթացի մեկնարկն է, այլ ոչ թե մեղադրանքների հաստատում։

Երկրորդ՝ ներկայացված նյութերից և պահանջների պարբերաբար փոփոխություններից երևում է, որ իրավասու մարմինն էլ չի կողմնորշվել ինձնից ինչ է պահանջում։ Դատախազությունը երեք տարի ուսումնասիրություն անելուց հետո 2025թ․ դեկտեմբեր ամսին անհասկանալի պայմաններում որոշում է, որ ինձանից մի թիվ պետք է գանձի, 2026թ․ հունվար ամսին տասն անգամ ավել թվով հայց է ներկայացնում դատարան, իսկ 2026թ․ մարտի 2-ին հանդես է գալիս հրապարակային հայտարարությամբ, որում գումարի չափը բոլորովին այլ թիվ է։

Նշվածը, ինչպես նաև հայցում ուրիշ հակակոռուպցիոն քաղաքացիական գործով այլ անձանց վերագրվող միլիարդավոր դրամի պահանջները մեխանիկական սխալի (սխալ copy-paste) արդյունքում ինձ ներկայացնելը, բավարար է եզրահանգում անելու կատարված ուսումնասիրության հիմնավորվածության մասին։

Երրորդ՝ հայտարարության մեջ հիշատակվող ակտիվների զգալի մասը իմ սեփականությունը չեն և պատկանում են այլ անձանց, ովքեր զբաղվել են ինքնուրույն և օրինական գործունեությամբ։ Դրանք մեկ «ընդհանուր ցանկում» միավորելը հանրային դաշտում ստեղծում է թյուր տպավորություն։ Դեռևս 90 թթ․ սկզբներին, երբ ես ընդդիմադիր ՀՅԴ ղեկավար կառույցի անդամ էի և ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի դասախոս, հայրս, եղբայրս զբաղվում էին բիզնեսով։ Եղբայրս հանրության կողմից ճանաչված գործարար է իր անցած ճանապարհով, և դատախազության պահանջած գույքերի գերակշիռ մասը պատկանում են իրեն և իր ընտանիքին։

Մեր երկրում հակակոռուպցիոն օրակարգը շատ կարևոր է, բայց այն պետք է վարվի օրենքի շրջանակում, հիմնվելով իրական, ամբողջական և ստուգված տվյալների վրա»։

02.03.26
Երևան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հայաստանը դեռ խաղի մեջ է․ Կիպրոսի դեմ խաղը կարող է վճռորոշ լինել

Հայաստանը դեռ խաղի մեջ է․ Կիպրոսի դեմ խաղը կարող է վճռորոշ լինել Tue, 06 Oct…

16 րոպե ago

Ադրբեջանում գնդապետ է ձերբակալվել

Ադրբեջանում գնդապետ է ձերբակալվել Tue, 06 Oct 2026 18:00:36 +0400 Ադրբեջանում ձերբակալվել է այդ երկրի…

19 րոպե ago

Հովիկ Աբրահամյանի եղբայրը 26 միլիոն մուծվել է

Հովիկ Աբրահամյանի եղբայրը 26 միլիոն մուծվել է Tue, 06 Oct 2026 17:49:02 +0400 Նախկին վարչապետ…

30 րոպե ago

Մեր գյուղ դեռ ոչ մի ադրբեջանցի չի մտել` անհանգիստ չենք

Մեր գյուղ դեռ ոչ մի ադրբեջանցի չի մտել` անհանգիստ չենք Tue, 06 Oct 2026 17:45:33…

34 րոպե ago

Յունիբանկի 6,9 մլրդ ՀՀ դրամ ծավալով անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Յունիբանկի 6,9 մլրդ ՀՀ դրամ ծավալով անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում Tue, 06…

36 րոպե ago

ՊՆ նախարարը զբաղված է բունկերների հաշվին փիառվելով և ռիլեր նկարելով. Դավթյան

ՊՆ նախարարը զբաղված է բունկերների հաշվին փիառվելով և ռիլեր նկարելով. Դավթյան Tue, 06 Oct 2026…

42 րոպե ago