Այս աղմուկը չի կարող վրիպել միջազգային կազմակերպությունների կողմից

Այս աղմուկը չի կարող վրիպել միջազգային կազմակերպությունների կողմից

Mon, 02 Mar 2026 21:15:00 +0400


Թոշակների բարձրացում, քաղաքացիներին ջրանջատումներից փրկելու հերոսական քայլեր, աշխատավարձերի բարձրացման խոստումներ ու ընտանեկան դրամաների բեմադրման մեկնարկ. Այսպես է ՔՊ-ական իշխանությունն իր վարչապետի գլխավորությամբ ընտրություններին պատրաստվում:

Սահմանադրագետ, «Մեր ձևով» շարժման անդամ Գոհար Մելոյանը, որը նաև Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում դիտորդական առաքելություն էր իրականացնում, խոսելով Փաշինյանի ռեժիմի անօրինական քայլերի մասին, նկատում է. «Ցանկացած իրավական պետության պարագայում ամենաանկյունաքարային պրոցեսը պետության համար ընտրություններն են: Դրանք պրոցեսներ են, որոնք ցուցիչ են տվյալ պետության ժողովրդավարության և իրավականության առումով: Ընտրությունների կարևորագույն սկզբունքներից մեկը՝ հավասարությունն է: Այս իրավիճակում, իրապես անաչառ դիտորդները, այդ թվում՝ ենթադրվում է, որ պետք է լինեն միջազգային հեղինակավոր կազմակերպություններ, որոնք պետք է արձանագրեն, որ Հայաստանում արդեն որերորդ ընտրությունն է, հավասարության սկզբունքը ոտնահարվում է: Քաղաքական ուժերից որևէ մեկը չի կարող իշխանությունների հետ հավասար հարթության վրա գտնվել, քանի որ, օրինակ, նույն թոշակների բարձրացումը իշխանություններին տալիս է հնարավորություն: Այն կլիներ լրիվ նորմալ պրոցես, եթե այլ պայմաններում, ժամանակահատվածում արվեր: Սա իմ սուբյեկտիվ կարծիք չէ, կան հստակ թվեր: 2018 թվականից այս մարդիկ իշխանության են եկել: Նրանք միջին թոշակը 21 հազարից դարձրել են ընդամենը 49 հազար՝ այս ութ տարիների ընթացքում: Այս տարվա բյուջեն արդեն իսկ հաստատվել է վաղուց, որևէ տեղ գրված չի եղել թոշակի բարձրացման մասին, հետևապես ակնհայտ է, որ թոշակների բարձրացումը նախընտրական տրամաբանության մեջ է: Ընտրական պրոցեսներից առաջ մարդկանց փորձում են մանիպուլացնել, քվեներ կորզել: Սա շատ վտանգավոր պրոցես է: Այն նաև հարկատուների համար է դառնալու լրացուցիչ բեռ, ինչպես նաև՝ թոշակառուների քթից են բերելու: Միջին սպառողական զամբյուղը 43 հազար դրամից դարձել է 73 հազար դրամ, գրեթե կրկնապատկվել է, և դեռ այսքանից հետո այս մարդիկ խոսում են բարեկեցության, չգիտես թե էլ ինչերի մասին: Լիահույս եմ, որ միջազգային կառույցներն անտարբեր չեն կարող անցնել այս ամենի կողքով: Ցավոք, ես այլևս չեմ կարող դիտորդական առաքելություն իրականացնել, քանի որ այլևս քաղաքական ուժ եմ ներկայացնում: Այս աղմուկը չի կարող վրիպել միջազգային կազմակերպությունների կողմից:

Նույն բանը կարող ենք ասել ջրամատակարարումների մասին: Հայաստանը, լինելով այն բացառիկ երկներից, որն ինքնաբավ է ջրային ռեսուրսներով, մեկ էլ հանկարծ որոշում է կրճատել ջրամատակարարումը, այն բացառապես ջրային ռեսուրսների վատ ու սխալ կառավարման արդյունք կարող է լինել, քանի որ Հայաստանն այն երկիրը չէ, որ 65 տոկոս ջրային ռեսուրսի կորուստ ունենա, սակայն պարզվում է, որ ունի….Կարապետյանների կառավարման արդյունքում ՀԷՑ-կորուստները մինիմալիզացվել են, դարձել է ընդամենը 6 տոկոս, նախքան ՀԷՑ-ի խլումը, իսկ ջրային ռեսուրսների կորուստը կազմում է 65 տոկոս: ՀԾԿՀ-ն պետք է պատասխան տա այս խայտառակության համար: Սա ոչ մի տարվա, ոչ էլ մի ամսվա արդյունք չէ: Արդյունքում նախընտրական ծիրում Կառավարությունը այս ամենը կրկին օգտագործում է քվեներ կորզելու նպատակով: Հիմա էլ հայտարարում են, որ 70 միլիոնի վարկ են վերցնում՝ ջրամատակարարման հետ կապված խնդիրները լուծելու համար»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նոր կառավարությունն ու Դաունինգ-սթրիտի կատուն

Նոր կառավարությունն ու Դաունինգ-սթրիտի կատուն Thu, 10 Sep 2026 22:30:58 +0400 Բրիտանական նոր կառավարությունը առաջին…

11 րոպե ago

Այս տարիներին Փաշինյանն ամենաշատը խաբել է իրեն հավատացողներին

Այս տարիներին Փաշինյանն ամենաշատը խաբել է իրեն հավատացողներին Thu, 10 Sep 2026 22:15:13 +0400 Օրվա…

27 րոպե ago

Հայաստանի 15 տարեկան երեխաների 81%-ը չի հասնում ընթերցանության նույնիսկ բազային մակարդակին․ Գոհար Ղումաշյան

Հայաստանի 15 տարեկան երեխաների 81%-ը չի հասնում ընթերցանության նույնիսկ բազային մակարդակին․ Գոհար Ղումաշյան Thu, 10…

32 րոպե ago

22-ամյա կինը դարձել է ֆուտբոլային ակումբի ղեկավար

22-ամյա կինը դարձել է ֆուտբոլային ակումբի ղեկավար Thu, 10 Sep 2026 22:00:40 +0400 Թուրքիայում 22-ամյա…

41 րոպե ago

Անսպասելի մտել են հիվանդանոցներ` ստուգումների

Անսպասելի մտել են հիվանդանոցներ` ստուգումների Thu, 10 Sep 2026 21:48:14 +0400 Մեր տեղեկություններով քիչ առաջ…

54 րոպե ago

Վերադառնում ենք խորհրդային ժամանակներ

Վերադառնում ենք խորհրդային ժամանակներ Thu, 10 Sep 2026 21:45:24 +0400 Երեկ Նոր Նորք վարչական շրջանը…

57 րոպե ago