Սա դատարանի որոշում չէ և ոչ էլ հաստատված փաստ․ Լևոն Մկրտչյանը՝ Դատախազության հաղորդագրության մասին

Սա դատարանի որոշում չէ և ոչ էլ հաստատված փաստ․ Լևոն Մկրտչյանը՝ Դատախազության հաղորդագրության մասին

Mon, 02 Mar 2026 21:22:05 +0400


Կրթության և գիտության նախկին նախարար, ՀՅԴ անդամ Լևոն Մկրտչյանի անդրադարձը Դատախազության տարածած հաղորդագրությանը.

«Այսօր Գլխավոր դատախազությունը տարածել է հաղորդագրություն, համաձայն որի՝ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայց․ հայցը վերաբերում է ինձ՝ Լևոն Մկրտչյանիս, ընտանիքիս անդամներին և մի շարք անձանց, ում դատախազությունը համարում է «փոխկապակցված»։

Ես գիտակցաբար զերծ էի մնում հրապարակային մեկնաբանություններից՝ ելնելով այն համոզմունքից, որ նման գործերը նախևառաջ պետք է քննվեն իրավական հարթությունում, իսկ դատախազության դիրքորոշումը պետք է ձևակերպվի հստակ, ստուգված և վերջնական տեսքով՝ նախքան հանրային տիրույթում հրապարակելը։ Սակայն այսօրվա հաղորդագրության բովանդակությունն ու մատուցման ձևը պահանջում են մի քանի սկզբունքային պարզաբանումներ։

Առաջին՝ սա դատարանի որոշում չէ և ոչ էլ հաստատված փաստ։ Սա դատախազության ներկայացրած պահանջն է, որը դեռ ենթակա է դատարանում ստուգման։ Հայցը վարույթ ընդունելը դատավարական գործընթացի մեկնարկն է, այլ ոչ թե մեղադրանքների հաստատում։

Երկրորդ՝ ներկայացված նյութերից և պահանջների պարբերաբար փոփոխություններից երևում է, որ իրավասու մարմինն էլ չի կողմնորշվել ինձնից ինչ է պահանջում։ Դատախազությունը երեք տարի ուսումնասիրություն անելուց հետո 2025թ․ դեկտեմբեր ամսին անհասկանալի պայմաններում որոշում է, որ ինձանից մի թիվ պետք է գանձի, 2026թ․ հունվար ամսին տասն անգամ ավել թվով հայց է ներկայացնում դատարան, իսկ 2026թ․ մարտի 2-ին հանդես է գալիս հրապարակային հայտարարությամբ, որում գումարի չափը բոլորովին այլ թիվ է։

Նշվածը, ինչպես նաև հայցում ուրիշ հակակոռուպցիոն քաղաքացիական գործով այլ անձանց վերագրվող միլիարդավոր դրամի պահանջները մեխանիկական սխալի (սխալ copy-paste) արդյունքում ինձ ներկայացնելը, բավարար է եզրահանգում անելու կատարված ուսումնասիրության հիմնավորվածության մասին։

Երրորդ՝ հայտարարության մեջ հիշատակվող ակտիվների զգալի մասը իմ սեփականությունը չեն և պատկանում են այլ անձանց, ովքեր զբաղվել են ինքնուրույն և օրինական գործունեությամբ։ Դրանք մեկ «ընդհանուր ցանկում» միավորելը հանրային դաշտում ստեղծում է թյուր տպավորություն։ Դեռևս 90 թթ․ սկզբներին, երբ ես ընդդիմադիր ՀՅԴ ղեկավար կառույցի անդամ էի և ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի դասախոս, հայրս, եղբայրս զբաղվում էին բիզնեսով։ Եղբայրս հանրության կողմից ճանաչված գործարար է իր անցած ճանապարհով, և դատախազության պահանջած գույքերի գերակշիռ մասը պատկանում են իրեն և իր ընտանիքին։

Մեր երկրում հակակոռուպցիոն օրակարգը շատ կարևոր է, բայց այն պետք է վարվի օրենքի շրջանակում, հիմնվելով իրական, ամբողջական և ստուգված տվյալների վրա»։

02.03.26
Երևան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Երբ հանրային տարածքը դառնում է ճնշման գործիք

Երբ հանրային տարածքը դառնում է ճնշման գործիք Fri, 27 Mar 2026 22:30:58 +0400 Հանրային վայրում…

11 րոպե ago

Իրավապահ համակարգի ողջ թշվառությունը` մեկ նկարում

Իրավապահ համակարգի ողջ թշվառությունը` մեկ նկարում Fri, 27 Mar 2026 22:08:46 +0400 Իրավապահ համակարգի ողջ…

33 րոպե ago

Իսրայելական դիվերսիոն խումբ է վնասազերծվել

Իսրայելական դիվերսիոն խումբ է վնասազերծվել Fri, 27 Mar 2026 22:00:33 +0400 Իրանի Քերմանշահ քաղաքում բացահայտվել…

41 րոպե ago

Իմ հորը բռնի են բերման ենթարկել, չեն թողել կամավոր դուրս գա տնից․ Ալեն Սիմոնյանի հետ վիճած քաղաքացու որդի

Իմ հորը բռնի են բերման ենթարկել, չեն թողել կամավոր դուրս գա տնից․ Ալեն Սիմոնյանի հետ…

45 րոպե ago

Հնդկաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողին հայտնաբերել են Սիլիկյան թաղամասում

Հնդկաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողին հայտնաբերել են Սիլիկյան թաղամասում Fri, 27 Mar 2026 21:46:27 +0400 ՆԳՆ-ից…

55 րոպե ago

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Գեղարքունիքի մարզում

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Գեղարքունիքի մարզում Fri, 27 Mar 2026 21:45:23 +0400 Ապօրինի պահվող…

57 րոպե ago