«Հրապարակ»․ Նպատակն Իրանը մասնատելն է, ինչը շատ վտանգավոր է Հայաստանի համար

«Հրապարակ»․ Նպատակն Իրանը մասնատելն է, ինչը շատ վտանգավոր է Հայաստանի համար

Tue, 03 Mar 2026 11:45:45 +0400


Իրանական կողմը սպասում էր ԱՄՆ-Իսրայել հարձակմանը եւ պատրաստ էր դրան՝ նախկին իսրայելա-իրանական պատերազմի փորձը հաշվի առնելով ու դրանից հետեւություններ անելով՝ «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով ԱՄՆ-Իսրայել-Իրան պատերազմին, ասաց միջազգայնագետ, քաղաքական մեկնաբան Դավիթ Կարապետյանը։

«Արաբական այն երկրները, որտեղ տեղակայված են ամերիկյան բազաներ, բավականին լուրջ հարվածներ են ստացել Իրանից՝ բալիստիկ հրթիռներով: Սա նշանակում է, որ իրանական կողմը նախապես պատրաստված է եղել այս պատերազմին եւ նախապես ընտրել է իր թիրախային օբյեկտներն ու նշանակետերը ու հասցրել հարվածներ այն հատվածներին, որոնք կարող են ուղիղ սպառնալիք լինել Իրանի համար: Առաջին անգամ Իրանը ցույց տվեց «Ֆատահ» կոչվող ծանր մարտագլխիկով գերձայնային հրթիռը, որն արձակվեց բավականին արդյունավետ: Նրանք կարողացան անգամ թիրախավորել ու հարվածել «Աբրահամ Լինքոլն» եւ «Ջերալդ Ֆորդ» ավիակիրներին, իսկ դրանք լուրջ հարվածներ էին»,- ասաց Կարապետյանը: Հորմուզի նեղուցի հատվածում գտնվող եւ ընդհանրապես Պարսից ծոցի եւ Արաբական ծովի ավազանում գտնվող այն նշանակետերը, որոնք պոտենցիալ վտանգ էին Իրանի համար, ենթարկվել են հրթիռակոծման: «Բայց նաեւ փաստն արձանագրենք՝ ընդամենը 48 ժամում Միացյալ Նահանգների ու Իսրայելի համատեղ գործողությունները, այսպես կոչված՝ օպերացիան, Մոսադի բարձր արդյունավետ աշխատանքի, նաեւ ագենտուրայի աշխատանքի շնորհիվ հասան իրենց նպատակին, որովհետեւ փաստացի բարձրաստիճան ռազմաքաղաքական ղեկավարությունը, ներառյալ Այաթոլլա Խամենեին, իրենց ընտանիքների անդամների հետ, սպանվեցին: Ստացվում է, որ իսրայելա-ամերիկյան տանդեմը հասավ այն նպատակին, որն իրենց առաջ դրել էր»,- նկատում է միջազգայնագետը։

Հաջորդիվ նպատակը հոգեւոր դասի տապալումն է ու աշխարհիկ իշխանության ստեղծումը: Այսինքն, ստացվում է, որ նպատակի առաջին մասի պլան-մաքսիմումը կատարել են, հաջորդիվ աշխարհիկ պետության ստեղծման նախադրյալներն են դրվում: «Դրա համար Թրամփը կոչ է անում Իրանի ժողովրդին, որ իրենց հարվածներից հետո դուրս գան փողոց եւ տապալեն իշխանությունը: Ռեզա Փահլավին է նման կոչերով հանդես գալիս, եւ հասկանալի է, որ այս պարագայում նրանց նպատակը նոր իշխանությունների հետ Իրանի աշխարհիկացումն է, բայց ես կարծում եմ, որ հեռահար նպատակներից մեկն Իրանի մասնատումն է, որը շատ ավելի վտանգավոր է: 150 երեխա զոհվել է, նահատակվել են բարձրաստիճան ռազմաքաղաքական ղեկավարները, տեղեկություն կա, որ զոհվել է նաեւ նախկին նախագահ Ահմադինեժադը՝ իրարամերժ հայտարարություններ են հնչում, Խամենեիի մեկ տարին չբոլորած՝ թոռնուհին էլ է զոհվել, ընդ որում՝ այստեղ եւս շահարկման առարկա կա, որովհետեւ կարող էին գերգաղտնի բունկերում պատսպարվել, սակայն հրաժարվել են, որ եթե մահը եկել է, ապա իրենք պատվով դիմավորեն այն: Եվ նրանք հասկանում էին, որ իրենց գործը շարունակող կա, այս մասով նրանք, այդ մտահոգությունն ունենալով հանդերձ, գնացել են այդ քայլին»,- նկատում է փորձագետը:

Խամենեին պատրաստ էր իր մահվանը, նա բազմիցս այդ մասին հայտարարել է, սա նշանակում է, որ համակարգն ունի նախապատրաստած սցենար, անցումային մեխանիզմ, եթե կարողանան իրականացնել դա: «Այս պարագայում հեղափոխական գվարդիան՝ նախագահ Փեզեշքիանի գլխավորությամբ, ժամանակավորապես վերահսկում է իրավիճակը, բայց հաջորդիվ չգիտենք, թե ինչ կլինի: Հիմա խնդիր է դրված, որ Պահապանների կորպուսը կենտրոնացնի իշխանությունն իր ձեռքում, եթե դա լինի, ապա կլինի ռազմականացված Իրան: Գուցե այնտեղ սահմանադրական անցում տեղի ունենա, օրինակ, Իրանը պահպանի հոգեւոր առաջնորդի ինստիտուտը, բայց խորհրդանշական բնույթ կրի, ինչպես Անգլիայում թագավորը կամ թագուհին, բայց հարց է` հեղափոխական գվարդիան թույլ կտա՞ զրկել իրեն իշխանությունից, առանց մեծ դիմադրության: Եվ այստեղ մեծ են մտահոգությունները, որ եթե քաոսի մեջ է հայտնվում Իրանը, ընդհուպ մասնատման հիմքեր կան, Դուք պատկերացնում եք, չէ՞, թե տարբեր խմբավորումների միջեւ իշխանության համար ինչպիսի պայքար է գնալու: Այսինքն, Միացյալ Նահանգների եւ Իսրայելի խնդիրը հենց դա է, որ սա վերածվի ներքաղաքական ճգնաժամի եւ սա ամենավտանգավոր սցենարն է նաեւ տարածաշրջանի համար, առավել եւս՝ Հայաստանի համար, երբ մենք ականատես դառնանք սահմանային անկայունության, փախստականների ու տնտեսական ճգնաժամի»,- շեշտում է Կարապետյանը:

Իրականում, ոչ թե ավելի շատ Իրանի դեմ է ուղղված այս պատերազմը, այլ վերջնական նպատակը Չինաստանն է: Միացյալ Նահանգները, վերցնելով Իրանը, փորձում է կոտրել դեպի Չինաստան նավթի մատակարարման կարեւորագույն շղթան՝ սրանով հարվածելով կայծակնային արագությամբ զարգացող Չինաստանի տնտեսությանն ու Իսրայելին դարձնել տարածաշրջանի թիվ մեկ տերությունը եւ իրեն հավատարիմ ֆորպոստ-պլացդարմը Մերձավոր Արեւելքում՝ եզրափակեց Դավիթ Կարապետյանը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Թրամփը կարևոր որոշում ունի

Թրամփը կարևոր որոշում ունի Wed, 06 May 2026 12:00:29 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել…

19 րոպե ago

Ազատ վիզային ռեժիմին անցնելուց հետո էնտեղի հայերին հետ են ուղարկելու

Ազատ վիզային ռեժիմին անցնելուց հետո էնտեղի հայերին հետ են ուղարկելու Wed, 06 May 2026 12:00:27…

19 րոպե ago

Թրամփը կասեցրել է «Ազատություն» ծրագիր կոչվող գործողությունը

Թրամփը կասեցրել է «Ազատություն» ծրագիր կոչվող գործողությունը Wed, 06 May 2026 11:58:23 +0400 «ԱՄՆ-ի նախագահ…

21 րոպե ago

ՔՊ-ի կեղծիքները` փաստերով

ՔՊ-ի կեղծիքները` փաստերով Wed, 06 May 2026 11:47:45 +0400 Latest news from Secure News Portal…

32 րոպե ago

«Հրապարակ». 2024-ին տրված հարցին` ձեր օրակարգում հուշարձանի տեղափոխման հարց կա՞, գրավոր պատասխանել են` չկա

«Հրապարակ». 2024-ին տրված հարցին` ձեր օրակարգում հուշարձանի տեղափոխման հարց կա՞, գրավոր պատասխանել են` չկա Wed,…

34 րոպե ago

Պատերազմի մասին, փաստորեն, որևէ տվյալ չի եղել

Պատերազմի մասին, փաստորեն, որևէ տվյալ չի եղել Wed, 06 May 2026 11:44:56 +0400 Ազգային ժողովում…

35 րոպե ago