Քանի կգ ոսկի են ցանկացել մտցնել ՀՀ. ի՞նչ է բացահայտվել

Քանի կգ ոսկի են ցանկացել մտցնել ՀՀ. ի՞նչ է բացահայտվել

Tue, 03 Mar 2026 13:38:35 +0400


«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բացահայտվել է խոշոր չափի` շուրջ 3.1 կգ քաշով թաքցված ոսկու ներմուծման դեպք։

Օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ ՀՀ և ՌԴ քաղաքացի հանդիսացող անձը նախատեսում է ՌԴ-ից ՀՀ ներմուծել մեծ քանակությամբ ոսկի։ Ստացված տվյալներն իրացնելու նպատակով՝ «Զվարթնոց» օդանավակայան ժամանելուն պես, քաղաքացին վերցվել է օպերատիվ հսկողության։ Նրա ուղեբեռի մանրակրկիտ հետազոտման արդյունքում հայտնաբերվել է 3137 գրամ քաշով 4 հատ ոսկյա ձող։

Պարզվել է, որ ոսկյա ձողերը ներկված են եղել սև և արծաթագույն գույներով և տեղադրված ճամպրուկի ներսի եզրային հատվածներում այնպես, որ արտաքին տեսքով նմանվեն ճամպրուկի կառուցվածքային տարրերին։ Նման ձևափոխման և տեղադրման եղանակով փորձել են դժվարացնել ոսկիների հայտնաբերումը։ Ինչի մասին գրավոր հայտնել է նաև ներմուծում իրականացրած քաղաքացին։

Նախնական տվյալներով՝ հայտնաբերված ոսկու ընդհանուր շուկայական արժեքը կազմում է շուրջ 500,000 ԱՄՆ դոլար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Փողոցային պայքար անպայման լինելու է և վերջնական. Սամվել Կարապետյան

Փողոցային պայքար անպայման լինելու է և վերջնական. Սամվել Կարապետյան Tue, 07 Jul 2026 16:15:23 +0400…

8 րոպե ago

Սամվել Կարապետյանը եւ Դավիթ Տոնոյանը դեմ դիմաց դուրս եկան եւ գրկախառնվեցին

Սամվել Կարապետյանը եւ Դավիթ Տոնոյանը դեմ դիմաց դուրս եկան եւ գրկախառնվեցին Tue, 07 Jul 2026…

15 րոպե ago

«Կրակի հետ են խաղում»․ ո՞ր երկրներին է նախազգուշացնում Մոսկվան

«Կրակի հետ են խաղում»․ ո՞ր երկրներին է նախազգուշացնում Մոսկվան Tue, 07 Jul 2026 16:00:13 +0400…

23 րոպե ago

Ծառուկյանի դուստրը՝ կատարվողի մասին

Ծառուկյանի դուստրը՝ կատարվողի մասին Tue, 07 Jul 2026 15:57:22 +0400 ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դուստրը…

26 րոպե ago

Ծառուկյանի կալանքի հարցով նիստն ավարտվել է․ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ

Ծառուկյանի կալանքի հարցով նիստն ավարտվել է․ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ Tue, 07 Jul 2026…

28 րոպե ago

Նիկոլ, երանի՜ ժողովրդի հանդեպ այսքան սեր ունենայիր…

Նիկոլ, երանի՜ ժողովրդի հանդեպ այսքան սեր ունենայիր… Tue, 07 Jul 2026 15:45:54 +0400 Երբեմն մի…

37 րոպե ago