Ֆասթ Բանկը տեղաբաշխում է միաժամանակ երկու տեսակի դոլարային պարտատոմսեր

Ֆասթ Բանկը տեղաբաշխում է միաժամանակ երկու տեսակի դոլարային պարտատոմսեր

Tue, 03 Mar 2026 14:49:41 +0400


Ֆասթ Բանկը սույն թվականի փետրվարի 23-ից առաջին և երկրորդ տրանշներով մեկնարկել է դոլարային արժեկտրոնային պարտատոմսերի միաժամանակյա երկու տեղաբաշխում՝ 5 միլիոն և 3 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր թողարկման ծավալով։
Առաջին տրանշի պարտատոմսերն ունեն 5 միլիոն ԱՄՆ դոլար ծավալ և թողարկվել են 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով։ Այս ծավալով պարտատոմսերն ապահովում են տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերություն և ունեն 24 ամիս մարման ժամկետ (23․02․2028թ․)։

Երկրորդ տրանշի պարտատոմսերը թողարկվել են 3 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով և տեղաբաշխվում են 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով՝ 48 ամիս մարման ժամկետով (23․02․2030թ.)։ Այս պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է 6․25%։

Հավելենք նաև, որ ՀՀ հարկային օրենսգրքով նախատեսված արտոնության համաձայն՝ տվյալ պարտատոմսերից ստացվող եկամուտն ազատված է եկամտային հարկից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։

Ֆասթ Բանկի դոլարային արժեկտրոնային պարտատոմսերը տեղաբաշխվելու են մինչև ս․թ․ հունիսի 30-ը։

Ֆասթ Բանկն իր հաճախորդներին հնարավորություն է տալիս պարտատոմսերի ձեռքբերումն իրականացնել ինչպես Բանկի գործող 39 մասնաճյուղերում, այնպես էլ ամբողջովին հեռավար եղանակով՝ Fast Bank Mobile հավելվածի կամ առցանց բանկինգի միջոցով։ Ձեռք բերված պարտատոմսերն ու դրանց ողջ նկարագիրն արտացոլվելու է հավելվածի «Իմ պարտատոմսերը» բաժնում։

ՀՀ ԿԲ նախագահի 2026 թվականի հունվարի 29-ի թիվ 1/44Ա որոշմամբ գրանցվել է պարտատոմսերի Ծրագրային ազդագիրը։
Ծրագրային ազդագրի, Ազդագրի լրացման և Թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակը կարելի է բեռնել հետևյալ հղումով, իսկ թղթային տարբերակները` այցելելով Ֆասթ Բանկի գլխամասային գրասենյակ կամ Բանկի ցանկացած մասնաճյուղ։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Ու թող աշխարհում ոչ մի երեխա երբեք առիթ չունենա իր հայրիկի համար ծաղիկներ գնելու»․ Նուշ Օհանյան

«Ու թող աշխարհում ոչ մի երեխա երբեք առիթ չունենա իր հայրիկի համար ծաղիկներ գնելու»․ Նուշ…

12 րոպե ago

36 ժամ ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում

36 ժամ ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Sat, 12 Sep 2026 21:45:50 +0400 «Վեոլիա Ջուր»…

26 րոպե ago

Մեզ ինչ-որ թեյավճարի դիմաց առաջարկում են հակառուսական ստրիպտիզ պարել

Մեզ ինչ-որ թեյավճարի դիմաց առաջարկում են հակառուսական ստրիպտիզ պարել Sat, 12 Sep 2026 21:30:08 +0400…

42 րոպե ago

Սևքարի անտառպետությունում 1,5 խմ ուռենի տեսակի վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել

Սևքարի անտառպետությունում 1,5 խմ ուռենի տեսակի վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել Sat, 12 Sep 2026…

57 րոպե ago

«Գալիք օրը»․ վեպ հնի ու նորի բախման մասին

«Գալիք օրը»․ վեպ հնի ու նորի բախման մասին Sat, 12 Sep 2026 21:00:44 +0400 Դենիս…

1 ժամ ago

TRIPP․ ճանապարհ դեպի խաղաղությո՞ւն, թե՞ մեծ աշխարհաքաղաքական խաղի նոր փուլ

TRIPP․ ճանապարհ դեպի խաղաղությո՞ւն, թե՞ մեծ աշխարհաքաղաքական խաղի նոր փուլ Sat, 12 Sep 2026 20:45:45…

1 ժամ ago