Ոսկու գինը համաշխարհային շուկայում բարձրանում է
Tue, 03 Mar 2026 18:00:27 +0400

Մերձավոր Արեւելքում ներկայիս էսկալացիայի ֆոնին՝ ոսկին Համաշխարհային շուկայում շարունակում է թանկանալ, ինչը բացատրվում է գլոբալ քաղաքական դաշտում եղած անորոշությամբ, երբ դեռեւս անհասկանալի է, թե Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հարվածները երբ են ավարտվելու։ Համաձայն բորսայական սակարկությունների, Նյու-Յորքի Comex բորսայում մեկ ունցիա ոսկու արժեքը, որը կազմում է մոտ 31,1 գրամ, հասել է 5373,9 դոլարի։ Թանկացումը կազմել է 62,3 դոլար։ Արծաթի մեկ ունցիայի գինը կազմել է 90,025 դոլար։ Թանկացումը կազմել է 1,32 տոկոս։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր