Երեքշաբթի , 15 Սեպտեմբերի 2026

Քենիացի կամավորներ են մասնակցում պատերազմին

Քենիացի կամավորներ են մասնակցում պատերազմին

Tue, 17 Mar 2026 22:30:00 +0400


Հայտնի է դարձել, որ Ռուս-Ուկրաինական պատերազմին մասնակցում են նաեւ քենիացի կամավորներ։ Ընդ որում, դա առաջացրել է Քենիայում լուրջ անհանգստություն, այն աստիճան, որ այդ երկրի ԱԳ նախարար Մուսալիա Մուդավադին խնդրո առնչությամբ բանակցություններ է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Եւ ահա, ՌԴ ԱԳ նախարարն էլ պարզաբանել է, որ քենիացիները մասնակցում են Ռուս-Ուկրաինական պատերազմին՝ լիովին կամավոր հիմքունքներով՝ ՌԴ օրենսդրությանը համապատասխան, ինչպես որ այդ պատերազմին մասնակցում են նաեւ այլ երկրների քաղաքացիներ։ Նախարար Մուսավադին հարցին անդրադարձել է հանրային լայն արձագանքի պատճառով, ինչով պայմանավորված էլ ռուսական կողմը ստիպված է եղել պարզաբանումներ ներկայացնել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». ՔՊ-ական համայնքապետն ընդդիմադիրին քաշել է իր կողմը

«Հրապարակ». ՔՊ-ական համայնքապետն ընդդիմադիրին քաշել է իր կողմը Sat, 15 Aug 2026 10:45:12 +0400 Շուրջ …