Մոսկվայում մուլտֆիլմերի փառատոնին մասնակցում է 1800 ֆիլմ
Fri, 30 Oct 2026 23:30:25 +0400

Արդեն 20-րդ անգամ Մոսկվայում ընթանում է մուլտֆիլմերի մեծ փառատոն։ 20-ամյա գոյության ընթացքում փառատոնը զգալիորեն աճել է։ Ու հիմա ամբողջ աշխարհից փառատոնին մասնակցում են կարճամետրաժ ու լիամետրաժ անիմացիոն ֆիլմեր, եւ մեծ մրցակցություն կա։ Բայց, դրանից բացի, փառատոնն այլ բաղադրիչներ էլ ունի։ Գործարար ծրագրի շրջանակում կարելի է շփվել փորձագետների հետ, ովքեր ամբողջ աշխարհից ժամանել են Ռուսաստանի մայրաքաղաք։ Փառատոնի մասնակիցները կարող են անիմացիոն ֆիլմի սցենարիստի, ռեժիսորի կամ նկարչի դերը փորձել «Մուլտֆիլմերի ֆաբրիկա» բաժնում, կամ էլ կարելի է պարզապես դիտել վերջին տարիներին արտադրված ռուսական մուլտֆիլմերը։
Այս տարի փառատոնին մասնակցում են ավելի քան 1800 կարճամետրաժ ֆիլմեր ներկայացրած հեղինակներ։ Դրանցից ընտրվել է 150-ը՝ 40 երկրից։ Դրանք բաժանվել են հետեւյալ կատեգորիաների․ միջազգային, ռուսական, մանկական, վավերագրական, էքսպերիմենտալ եւ կանանց կողմից պատրաստված մուլտեր։ Լիամետրաժ անիմացիոն ֆիլմերի պարագայում ընտրվել է 45 ժապավեն Բելգիայից, Չինաստանից, Իսպանիայից, Բրազիլիայից եւ Ֆրանսիայից։ Փառատոնում ներկայացված անվանակարգերի համար մրցելու են այս ֆիլմերը։ Գործում է եռակազմ ժյուրի, որոնք ընտրելու են լավագույն ռուսական, միջազգային կարճամետրաժներն ու լավագույն լիամետրաժ մուլտերը։ Հաղթողների մրցանակաբաշխությունը կայանալու է նոյեմբերի 2-ին։ Փառատոնն ունի նաեւ արտամրցութային ֆիլմերի ցուցադրությունների շարք։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր