Երեքշաբթի , 16 Հունիսի 2026

Առողջության ապահովագրությունը պարտադի՞ր կլինի բոլորի համար

Առողջության ապահովագրությունը պարտադի՞ր կլինի բոլորի համար

Tue, 16 Jun 2026 14:37:51 +0400


Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրումը շարունակվում է և նախատեսվում է փուլային ընդլայնում առաջիկա տարիներին։ Այս մասին Ազգային ժողովում 2025 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության ներկայացման ընթացքում հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նրա խոսքով՝ 2027 թվականից համակարգին կմիանան մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիները, ինչպես նաև քաղիրավական պայմանագրերով աշխատող անձինք և տաքսի ծառայություններում գործունեություն ծավալող վարորդները։

Նախարարը տեղեկացրեց, որ 2028 թվականին կավարտվի համակարգի ընդլայնման գործընթացը, և այդ տարվա հունվարի 1-ից համընդհանուր առողջապահական ապահովագրությունը կգործի արդեն ամբողջ բնակչության համար։

Միաժամանակ ընդգծվեց, որ ապահովագրական համակարգը թեև հասանելի կլինի բոլորին, սակայն չի ներառի առողջապահական բոլոր ծառայությունները։ Այն կտրամադրի առաջնահերթ և անհրաժեշտ բժշկական ծառայությունների փաթեթ, որի հիմնական նպատակը բնակչության ամենակարևոր առողջապահական խնդիրների լուծումն ու հանրային առողջության բարելավումն է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փախե՛ք Կիևից. Լեոնիդ Կուչմայի նախկին խորհրդական Օլեգ Սոսկին

Փախե՛ք Կիևից. Լեոնիդ Կուչմայի նախկին խորհրդական Օլեգ Սոսկին Sun, 14 Jun 2026 14:00:56 +0400 Չեռնոբիլի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով