Սամվել Կարապետյանն ամրապնդել է դիրքերը Forbes-ի վարկանիշում

Սամվել Կարապետյանն ամրապնդել է դիրքերը Forbes-ի վարկանիշում

Tue, 03 Mar 2026 18:30:32 +0400


Չնայած շուրջ 9 ամիս է՝ Սամվել Կարապետյանը կալանավորված է Հայաստանում, նրա բիզնեսը Հայաստանից դուրս շարունակում է կայուն աճ արձանագրել։

2025 թվականի արդյունքներով Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խումբը զբաղեցրել է երկրորդ տեղը «Forbes» ամսագրի կողմից կազմված ամենամյա վարկանիշում՝ որպես առևտրային անշարժ գույքի խոշորագույն սեփականատերերից մեկը։

Տարածքների վարձակալությունից եկամուտը կազմել է 700 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը 15 միլիոնով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ Արդյունավետ դիրքերը ոլորտային վարկանիշում վկայում են բիզնես մոդելի կայունության և անշարժ գույքի պորտֆելի զարգացման համակարգային մոտեցման մասին։

Ըստ «Forbes»-ի՝ «Տաշիր»-ը շարունակում է մնալ Ռուսաստանի անշարժ գույքի զարգացման առաջատարներից մեկը։ 2025 թվականի դեկտեմբերին ընկերությունը Մոսկվայում, մետրոյի «Սելիգերսկայա» կայարանի հարևանությամբ, բացել է «Avenue Sever» առևտրային կենտրոնը՝ 135 հազար քմ ընդհանուր մակերեսով։

«Տաշիր» ընկերությունների խումբը ներառված է «Forbes»-ի վարկանիշային աղյուսակում 2007 թվականից և 2011 թվականից ի վեր մշտապես պահպանել է դիրքերը լավագույն եռյակում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Իսկ մենք զզվում ենք քո դեմքին նայելուց, hեռացիր». «Ժողովուրդ չկա, միայն ռեսուրսն է քո կողքին». քոմենթներ

«Իսկ մենք զզվում ենք քո դեմքին նայելուց, hեռացիր». «Ժողովուրդ չկա, միայն ռեսուրսն է քո կողքին».…

11 րոպե ago

Ռուսաստանում մեծ ընկերության տնօրեն է ձերբակալվել

Ռուսաստանում մեծ ընկերության տնօրեն է ձերբակալվել Tue, 03 Mar 2026 20:30:30 +0400 Ռուսաստանում ձերբակալվել է…

26 րոպե ago

Անվճար ինտերնետ ռոումինգում Team-ի՝ Մերձավոր Արևելքում գտնվող բաժանորդներին

Անվճար ինտերնետ ռոումինգում Team-ի՝ Մերձավոր Արևելքում գտնվող բաժանորդներին Tue, 03 Mar 2026 20:22:54 +0400 Հաշվի…

34 րոպե ago

Политические изменения без потрясений сейчас более вероятны, чем когда-либо

Политические изменения без потрясений сейчас более вероятны, чем когда-либо Tue, 03 Mar 2026 20:15:44 +0400…

41 րոպե ago

Նորատուսցի Արայի որդուն հաճախ կալանավորում` բաց են թողնում

Նորատուսցի Արայի որդուն հաճախ կալանավորում` բաց են թողնում Tue, 03 Mar 2026 20:15:00 +0400 2024…

41 րոպե ago

Առաջին 1,5 միլիարդը ստացավ

Առաջին 1,5 միլիարդը ստացավ Tue, 03 Mar 2026 20:00:40 +0400 Ուկրաինան ստացել է Արժույթի միջազգային…

56 րոպե ago