Ուրբաթ , 31 Հուլիսի 2026

Սամվել Կարապետյանն ամրապնդել է դիրքերը Forbes-ի վարկանիշում

Սամվել Կարապետյանն ամրապնդել է դիրքերը Forbes-ի վարկանիշում

Tue, 03 Mar 2026 18:30:32 +0400


Չնայած շուրջ 9 ամիս է՝ Սամվել Կարապետյանը կալանավորված է Հայաստանում, նրա բիզնեսը Հայաստանից դուրս շարունակում է կայուն աճ արձանագրել։

2025 թվականի արդյունքներով Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խումբը զբաղեցրել է երկրորդ տեղը «Forbes» ամսագրի կողմից կազմված ամենամյա վարկանիշում՝ որպես առևտրային անշարժ գույքի խոշորագույն սեփականատերերից մեկը։

Տարածքների վարձակալությունից եկամուտը կազմել է 700 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը 15 միլիոնով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ Արդյունավետ դիրքերը ոլորտային վարկանիշում վկայում են բիզնես մոդելի կայունության և անշարժ գույքի պորտֆելի զարգացման համակարգային մոտեցման մասին։

Ըստ «Forbes»-ի՝ «Տաշիր»-ը շարունակում է մնալ Ռուսաստանի անշարժ գույքի զարգացման առաջատարներից մեկը։ 2025 թվականի դեկտեմբերին ընկերությունը Մոսկվայում, մետրոյի «Սելիգերսկայա» կայարանի հարևանությամբ, բացել է «Avenue Sever» առևտրային կենտրոնը՝ 135 հազար քմ ընդհանուր մակերեսով։

«Տաշիր» ընկերությունների խումբը ներառված է «Forbes»-ի վարկանիշային աղյուսակում 2007 թվականից և 2011 թվականից ի վեր մշտապես պահպանել է դիրքերը լավագույն եռյակում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Լեգենդար Պիռլոն չի գլխավորի Իտալիայի ընտրանին․ ռուսնե՞րն են մեղավոր

Լեգենդար Պիռլոն չի գլխավորի Իտալիայի ընտրանին․ ռուսնե՞րն են մեղավոր Mon, 27 Jul 2026 17:30:26 +0400 …