Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առաջիկա օրերի եղանակը
Sat, 31 Oct 2026 14:45:57 +0400

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 31-ի ցերեկը, նոյեմբերի 1-2-ին և 3-4-ի գիշերը տեղումներ չեն սպասվում։ Նոյեմբերի 3-4-ի ցերեկային ժամերին առանձին շրջաններում հնարավոր է անձրև և ամպրոպ։Քամին կլինի հարավարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 31-ի ցերեկը Լոռիում, Տավուշում և Սյունիքում կբարձրանա 5-7, մյուս շրջաններում՝ 2-4 աստիճանով։
Երևանում հոկտեմբերի 31-ի ցերեկը և նոյեմբերի 1-4-ին տեղումներ չեն սպասվում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր