Կիրակի , 1 Նոյեմբերի 2026

Ընդլայնել է հակառուսական սանկցիաները

Ընդլայնել է հակառուսական սանկցիաները

Sat, 31 Oct 2026 14:30:45 +0400


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է հրաման, որով հակառուսական սանկցիոն ցանկում է ներառվել ՌԴ 19 քաղաքացի եւ ռուսական «Ռասսվետ» արբանյակային կապի ստեղծման հետ կապված թվով տասը ընկերություն։ Համաձայն ուկրաինական կողմի տարածած հայտարարության, արաբանյակային վերոնշյալ կապի համակարգը կարող է օգտագործվել ռուսական զորքերի կողմից՝ հարվածային ԱԹՍ-ների, այդ թվում՝ Shahed-ների իրական ժամանակի ռեժիմում կառավարելու համար։ Ցանկում է նաեւ նախագծի ստեղծող Bureau 1440 ընկերությունը, ինչպես նաեւ ձեռնարկություններ, որոնք արտադրում են արբանյակային սարքավորումներ, էլեկտրոնային բաղադրիչներ, ապահովում են օտարերկրյա տեխնոլոգիաների ներմուծումը Ռուսաստան։ Առանձին կերպով՝ սանկցիաներ են սահմանվել ռուսական այսպես կոչված «ստվերային նավատորմի»՝ թվով երեսունինը նավերի նկատմամբ։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ՌԴ-ից ԱՄՆ ուղևորվող նավերին չենք հարվածում․ Զելենսկի

ՌԴ-ից ԱՄՆ ուղևորվող նավերին չենք հարվածում․ Զելենսկի Wed, 28 Oct 2026 16:00:13 +0400 Ուկրաինայի նախագահ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով