Երեքշաբթի , 6 Հոկտեմբերի 2026

Ադրբեջանի առաջարկած խաղաղությունն այս դեմքն ունի

Ադրբեջանի առաջարկած խաղաղությունն այս դեմքն ունի

Sun, 22 Mar 2026 17:50:50 +0400


Բելառուսիայում անցկացվող գրքերի ցուցահանդեսին մասնակցում էին մոտ 40 երկրներ, այդ թվում և Ադրբեջանը։ Ողջ տաղավարը Արցախի, Զանգեզուրի, Շուշիի մասին գրքեր էին։ Այս մարդիկ օտարներին մեր տարածքները ներկայացնում են որպես իրենց տարածքներ, նողկալի տեղեկատվություն են տարածում, Արցախը զավթեցին, բայց նկրտումներ ունեն նաև Զանգեզուրի և մեր այլ տարածքների հանդեպ։ Ես ուզում եմ հասկանալ` սրանց հետ ե՞ք որոշել խաղաղ ապրել։ Ոչ ոք չի երազում պատերազմի մասին, բայց կեղծ խաղաղությամբ էլ թմրեցնել հասարակությանն ուղղակի սահմռկելի է. դա կարող է պատճառ հանդիսանալ, որ մարդը կորցնի ինքնապաշտպանվելու բնազդը։ Նկարներն ինքս եմ արել։

Գրողների միության անդամ, բանաստեղծուհի Սուսաննա Ղազարյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչո՞ւ է շտապում Ալիևը

Ինչո՞ւ է շտապում Ալիևը Sun, 04 Oct 2026 10:45:42 +0400 Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրել է․ …