Ուրբաթ , 18 Սեպտեմբերի 2026

Ակբա բանկը Հայաստանում ՎԶԵԲ-ի պարտատոմսերի շուկա ստեղծողն է

Ակբա բանկը Հայաստանում ՎԶԵԲ-ի պարտատոմսերի շուկա ստեղծողն է

Wed, 16 Sep 2026 20:22:26 +0400


Ակբա բանկը Հայաստանի ֆոնդային բորսայում կիրականացնի Վերակառուցման և զարգացման եվրոպական
բանկի դրամային պարտատոմսերի շուկա ստեղծողի դերը՝ ապահովելով դրանց իրացվելիությունը երկրորդային
շուկայում:

Պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են Հայաստանի ֆոնդային բորսայի պարտատոմսերի հիմնական
(Abond) ցուցակում:

Պարտատոմսերի հիմնական պայմաններն են.

Թողարկման ընդհանուր ծավալը՝ 5,000,000,000 ՀՀ դրամ

Մեկ պարտատոմսի անվանական արժեքը՝ 10,000,000 ՀՀ դրամ

Քանակը՝ 500 հատ

Շրջանառության ժամկետը՝ 36 ամիս

Արժեկտրոնային եկամտաբերությունը՝ լողացող

Որպես շուկա ստեղծող՝ Ակբա բանկը ֆոնդային բորսայում կապահովի նշված պարտատոմսերի կանոնավոր
առք ու վաճառքի հայտերի առկայությունը՝ ներդրողների համար ձևավորելով բարձր իրացվելիություն և թափանցիկ
գնագոյացում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

200 հազար ստորագրություն կհավաքենք եւ հանրաքվե կանենք

200 հազար ստորագրություն կհավաքենք եւ հանրաքվե կանենք Fri, 17 Jul 2026 19:45:36 +0400 Իրավաբան, «Եվրասիական …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով