Երեքշաբթի , 3 Մարտի 2026

Պաշտոնն այլևս չի լինելու իշխանություններին ծառայելու դիմաց տրվող նվեր կամ հիփոթեքը մարելու միջոց

Պաշտոնն այլևս չի լինելու իշխանություններին ծառայելու դիմաց տրվող նվեր կամ հիփոթեքը մարելու միջոց

Tue, 03 Mar 2026 18:21:46 +0400


«Միասնության թևեր» նախաձեռնության քաղաքական ծրագրի կարևոր դրույթները՝ պետական կառավարման, դատաիրավական և ընտրական համակարգերի վերաբերյալ․

Պաշտոնն այլևս չի լինելու իշխանություններին ծառայելու դիմաց տրվող նվեր կամ հիփոթեքը մարելու միջոց:

Պաշտոնի նշանակվելու է միայն նա, ով ունի գիտելիք, փորձ, կարողություն և նվիրում։

Հայաստանը չի սկսվելու և վերջանալու Երևանով․ Հայաստանի մարզերն ու համայնքները պետք է զարգանան համաչափ, կայուն և ինքնուրույն:

Դատարանները չեն ունենա կախվածություն որևէ իշխանությունից, գործարարից կամ քաղաքական ուժից:

Իրավապահ ծառայողները չեն լինի «վարկերի և պարգևավճարների գերիներ», որպեսզի հնարավոր չլինի քաղաքական ճնշում գործադրել նրանց վրա։

Կայուն մեծամասնության մեխանիզմը փոխվելու է։ Ընտրողը միշտ ունենալու է ընտրելու հնարավորություն, եթե անգամ դեմ է բոլորին

Նախագահին ընտրելու է ժողովուրդը, ունենալու է ընդլայնված լիազորություններ:

Մենք պաշտպանելու ենք արցախահայերի վերադարձի իրավունքի ապահովումը։

Մենք չենք հրաժարվելու միջպետական հայցերից. դրանցով մեր երկրի համար շահավետ բանակցային դիրք ենք ապահովելու:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Խիզախ հերոսների եւ վախկոտ դավաճանների տարբերությունը

Խիզախ հերոսների եւ վախկոտ դավաճանների տարբերությունը Tue, 03 Mar 2026 18:15:19 +0400 Իրան-ԱՄՆ պատերազմն առաջին …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով