Երեքշաբթի , 3 Մարտի 2026

Ռուսաստանում մեծ ընկերության տնօրեն է ձերբակալվել

Ռուսաստանում մեծ ընկերության տնօրեն է ձերբակալվել

Tue, 03 Mar 2026 20:30:30 +0400


Ռուսաստանում ձերբակալվել է «Վեկտոր Ռեյլ» երկաթուղային օպերատորի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Կոնովալովը։ Նրան մեղադրանք է ներկայացվել առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու մեջ։ Նա որպես ֆիգուրանտ անցնում է «ՍԳ Տրանս» նավթագազային եւ նավթաքիմիական արտադրանքի փոխադրումներ իրականացնող ընկերության ակտիվների հափշտակման գործով՝ այդ ընկերության տնօրեն Սերգեյ Չեկանովի հետ։ Այս մասին տեղեկանում ենք RBC-ից։ Կոնովալովը ձերբակալվել է փետրվարի 26-ի երեկոյան։

Երկու օր անց, Մոսկվայի Տվերյան շրջանի դատարանի դատավոր Աննա Բեժանովան ըստ ներկայացված միջնորդության, որպես խափանման միջոց է ընտրել երկամսյա տնային կալանքը։ Տնային կալանք է նշանակվել նաեւ Սերգեյ Չեկանովին եւ նույն գործով անցնող եւս մեկ բարձրաստիճան պաշտոնյայի՝ Պետական ծառայության եւ ժողովրդական տնտեսության Ռուսական ակադեմիայի ռեկտորի խորհրդական Իվան Դանիլովին։ Կոնովալովը «Վեկտոր Ռեյլի» գլխավոր տնօրեն դարձել էր անցյալ տարվա մայիսին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Սամվել Կարապետյանն ամրապնդել է դիրքերը Forbes-ի վարկանիշում

Սամվել Կարապետյանն ամրապնդել է դիրքերը Forbes-ի վարկանիշում Tue, 03 Mar 2026 18:30:32 +0400 Չնայած շուրջ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով