Հինգշաբթի , 23 Ապրիլի 2026

Թուրքիայում մի շարք հայտնիներ ձերբակալվել են թմրանյութի օգտագործման կասկածանքով

Թուրքիայում մի շարք հայտնիներ ձերբակալվել են թմրանյութի օգտագործման կասկածանքով

Wed, 25 Mar 2026 17:00:57 +0400


Ստամբուլում թմրանյութի դեմ պայքարի շրջանակներում իրականացված օպերացիայի ընթացքում թուրք իրավապահները ձերբակալել են մի շարք հայտնի անձանց։ Նրանց թվում են թուրքական «Բեշիքթաշ» ֆուտբոլային ակումբի նախկին նախագահ Ֆիքրեթ Օրմանը և գործարար Հաքան Սաբանջըի։

Տվյալ գործի շրջանակում, Սաբանջըի եղբայրը՝ Քերիմ Սաբանջըն, ձերբակալվել է Ստամբուլի օդանավակայանում՝ արտերկրից Թուրքիա վերադառնալիս։ Ձերբակալվածների թվում է նաև մոդել Գյուզիդե Դուրանը։

Ըստ տեղեկությունների՝ քննության շրջանակում ձերբակալման որոշում է կայացվել նաև թուրքական «Գալաթասարայ» ֆուտբոլային ակումբի նախկին նախագահ Բուրաք Էլմասի, դերասանուհի Հանդե Էրչելի և մոդել Դիդեմ Սոյդանի նկատմամբ։

Իրավապահ մարմինների փոխանցմամբ՝ օպերացիան իրականացվում է թմրանյութերի ձեռքբերման և օգտագործման վերաբերյալ կասկածների հիման վրա, գրում է Ermenihaber-ը։

Գործով քննությունը շարունակվում է, և չեն բացառվում նոր ձերբակալությունները:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակի համակարգող Վերժինե Ստեփանյանը ձերբակալվել է

«Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակի համակարգող Վերժինե Ստեփանյանը ձերբակալվել է Tue, 14 Apr 2026 21:25:19 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով