Կիրակի , 8 Նոյեմբերի 2026

29-ամյա երիտասարդի սպանության գործով ձերբակալվել է հոգեբուժարանում հաշվառված անձը

29-ամյա երիտասարդի սպանության գործով ձերբակալվել է հոգեբուժարանում հաշվառված անձը

Sun, 08 Nov 2026 20:44:57 +0400


Նոյեմբերի 7-ին՝ ժամը 17։33-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայում դանակահարված քաղաքացի կա։​Շտապօգնության խումբը 29-ամյա երիտասարդին կտրող-ծակող առարկայով հասցված վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց։​​Շտապօգնության խումբը 29-ամյա երիտասարդին կտրող-ծակող առարկայով հասցված վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց։ ՆԳՆ քրեական ոստիկանության Երևանի քրեական վարչության ծառայողները պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել Լեմկինի փողոցում։ Նոյեմբերի 8-ին երիտասարդը մահացել է հիվանդանոցում։​

​​Անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են դանակահարության մեջ կասկածվող՝ 2001 թվականին ծնված անձին։ Նա ձերբակալվել է։ Մահացածը Երևանի բնակիչ 29-ամյա Էրիկ Կ.-ն է։ Ձերբակալված անձը հաշվառված է հոգեբուժական հաստատությունում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նա և տուժողը միմյանց չեն ճանաչել և մինչև դեպքը երբևէ չեն հանդիպել։​​​​​​​​​​​​​​

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Երևանի Կապույտ մզկիթը հայ-իրանական է եղել և այդպիսին էլ կմնա․ Իրանի դեսպան

Երևանի Կապույտ մզկիթը հայ-իրանական է եղել և այդպիսին էլ կմնա․ Իրանի դեսպան Tue, 03 Nov …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով