«Բոլորին դեմ եմ» նախաձեռնությանը միացել է 756 քաղաքացի

«Բոլորին դեմ եմ» նախաձեռնությանը միացել է 756 քաղաքացի

Tue, 03 Mar 2026 21:15:00 +0400


Փետրվարի 1-ին հիմնադրվեց մի տարօրինակ անունով նախաձեռնություն` «Բոլորին դեմ եմ»։ Նախաձեռնության հեղինակները մի խումբ երիտասարդներ են: Նրանցից մեկը` Իշխան Գեւորգյանը դեռ նախորդ ամիս կարճ ձեւակերպել էր իրենց նպատակը՝ մեր ուզածը 100 օրվա մանդատ է։ «Կուսակցությունը հիմնադրվում է այն նպատակով, որ մասնակցի 2026-ի ընտրություններին եւ 100 օրվա ընթացքում երեք փոփոխություն կատարելուց հետո անցկացնի նոր ընտրություններ»,- ասել էր նա եւ նշել, որ առաջարկվող երեք փոփոխություններից մեկը վերաբերում է «դեմ եմ բոլորին» ընտրական քվեաթերթիկի վերականգնմանը, երկրորդը՝ կայուն մեծամասնության չեղարկմանը, իսկ երրորդը՝ ընտրական շեմի իջեցմանը։

Նախաձեռնության անդամներից Միքայել Նահապետյանը «Հրապարակի» հետ զրույցում ասել էր. ««Բոլորին դեմ եմ»-ը բոյկոտի կոչ չէ, հակառակը` ակտիվ մասնակցության, որպեսզի վարչական ռեսուրսով եւ այլ եղանակներով բերվող ձայները բարձր մասնակցության մեջ ունենան փոքր կշիռ, եւ ոչ ոք չկարողանա իր ունեցած ռեսուրսներից օգտվելով, դառնալ թագավոր եւ միանձնյա իշխել Հայաստանը: Մենք ստեղծում ենք «Բոլորին դեմ եմ» ինքնալուծարվող կուսակցությունը, քանի որ առանց կուսակցության հնարավոր չէ ընտրություններին մասնակցել եւ բան փոխել: Հաջողության հասնելու դեպքում ստեղծելու ենք 100-օրյա կառավարություն, կկազմակերպենք նոր արտահերթ ընտրություններ, ինչից հետո կուսակցությունը կլուծարվի: Արդյունքում կստացվի, որ իշխող թիմը չի կարողանա պետական ռեսուրսներն օգտագործել իր վերարտադրման համար, եւ տեղի կունենա հավասար մրցապայքար` նոր կանոններով: Հայաստանում վերջապես մեկ անգամ կարող է տեղի ունենալ ընտրություն` առանց վարչական ռեսուրսի ու կողմնակալ մոտեցումների: Մեր առաջարկը սա է»:

Նշենք, որ «Բոլորին դեմ եմ» շարժում-նախաձեռնությունը ունի պաշտոնական կայքէջ, որտեղ ցանկացած քաղաքացի կարող է միանալ նախաձեռնությանը, նշելով` անուն, ազգանուն և հեռախոսահամար: Կայքէջում մարտի 3-ի դրությամբ նախաձեռնությանը միացել է 756 քաղաքացի, ֆինանսապես աջակցում է ավելի քան 174 մարդ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Հերթական պատմական հնարավորությունը բաց թողնվեց

«Հրապարակ»․ Հերթական պատմական հնարավորությունը բաց թողնվեց Wed, 06 May 2026 09:45:24 +0400 ԵՄ 8-րդ գագաթնաժողովի…

24 րոպե ago

«Հրապարակ»․ Ալիեւը Երեւան գալու է այնպես, ինչպես Ալեքսանդր 2-րդը մտավ Փարիզ` ձիու վրա, հաղթածի կարգավիճակով

«Հրապարակ»․ Ալիեւը Երեւան գալու է այնպես, ինչպես Ալեքսանդր 2-րդը մտավ Փարիզ` ձիու վրա, հաղթածի կարգավիճակով…

53 րոպե ago

Փիառ եւ գովազդ

Փիառ եւ գովազդ Wed, 06 May 2026 09:00:48 +0400 Ինչքան ստեր ասվեցին այս օրերին Հայաստանում,…

1 ժամ ago

«Հրապարակ». Այո, 8 տարի առաջ Հայաստանը սուբյեկտայնություն չուներ

«Հրապարակ». Այո, 8 տարի առաջ Հայաստանը սուբյեկտայնություն չուներ Wed, 06 May 2026 08:45:12 +0400 Հարցազրույց…

1 ժամ ago

«Հրապարակ»․ ՔՊ շարքերում խուլ դժգոհություն կա

«Հրապարակ»․ ՔՊ շարքերում խուլ դժգոհություն կա Wed, 06 May 2026 08:15:00 +0400 Թեպետ ՔՊ-ում վերեւից…

2 ժամ ago

«Հրապարակ»․ Զելենսկու հետ ԱԹՍ-ների գծով կհամագործակցեն

«Հրապարակ»․ Զելենսկու հետ ԱԹՍ-ների գծով կհամագործակցեն Wed, 06 May 2026 08:10:00 +0400 ԵՄ գագաթնաժողովի շրջանակներում…

2 ժամ ago