Պաշտոնավարում է ՀՀԿ-ի ժամանակներից մինչ այսօր

Պաշտոնավարում է ՀՀԿ-ի ժամանակներից մինչ այսօր

Fri, 20 Nov 2026 14:15:38 +0400


Նոյեմբերի 29-ին Աշտարակ համայնքում նշանակված են համայնքի ավագանու ընտրություններ, որին միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է մասնակցում։ Համայնքի ավագանու 27 տեղի համար ՔՊ-ն ներկայացրել է 81 հոգանոց ցուցակ։ Այն գլխավորում է Աշտարակ համայնքի գործող ղեկավար Թովմաս Շահվերդյանը, որը պաշտոնավարում է դեռ ՀՀԿ-ի ժամանակներից։

Ընտրական ցուցակի 2-րդ համարն Աշտարակի համայնքապետի առաջին տեղակալ Շանթ Վահանյանն է, 3-րդը՝ Մերի Մաթեւոսյանը, որի գույքի եւ եկամուտների հայտարարագրում որպես աշխատատեղ նշված է՝ էկոնոմիկայի նախարարության «փորձագետ»։ 1989թ․ ծնված, ՔՊ կուսակցության անդամ Թովմաս Շահվերդյանն Աշտարակ համայնքի ղեկավար է ընտրվել 2016 թ․ սեպտեմբերի 18-ին։ Այդ ժամանակ նա առաջադրվել եւ ընտրվել է որպես անկուսակցական (թեեւ ընտրություններում ստացել է ՀՀԿ-ի աջակցությունը)։ 2016-2021թթ․ եղել է Աշտարակ համայնքի ղեկավար, 2021-ից ստանձնել է Աշտարակ խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնը։ Աշտարակ քաղաքի ծայրին, դեպի Երեւան տանող ավտոճանապարհին Թովմաս Շահվերդյանի լուսանկարով քարոզչական մեծ պաստառ է տեղակայվել, որի դիմաց` ճանապարհի կողքին, 17 հարկանի բազմաբնակարան շենք են կառուցում։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նոր միջուկային մրցավազք կարող է սկսվել

Նոր միջուկային մրցավազք կարող է սկսվել Fri, 20 Nov 2026 14:30:44 +0400 Միջազգային ասպարեզում միջուկային…

10 րոպե ago

Բյուջեից փող տալու համար ծախսը պիտի սկսվի վարչապետի անվամբ՝ «վարչապետի անվան պետական բյուջե»

Բյուջեից փող տալու համար ծախսը պիտի սկսվի վարչապետի անվամբ՝ «վարչապետի անվան պետական բյուջե» Fri, 20…

29 րոպե ago

Դուք Արեւմտյան Հայաստան եք երազում, իրենք էլ՝ Արեւմտյան Ադրբեջան

Դուք Արեւմտյան Հայաստան եք երազում, իրենք էլ՝ Արեւմտյան Ադրբեջան Fri, 20 Nov 2026 14:06:06 +0400…

35 րոպե ago

Ռուս հայտնի ռեժիսոր է մահացել

Ռուս հայտնի ռեժիսոր է մահացել Fri, 20 Nov 2026 14:00:59 +0400 63 տարեկանում մահացել է…

40 րոպե ago

Զապն ու Օշականցի Գեւորիկը 20-ական միլիոն են մուծվել

Զապն ու Օշականցի Գեւորիկը 20-ական միլիոն են մուծվել Fri, 20 Nov 2026 13:45:44 +0400 Դատարանի…

55 րոպե ago

ՍոֆթԿոնստրակտն ու Հայաստանի ֆրանսիական համալսարանը նոր հուշագիր են ստորագրել

ՍոֆթԿոնստրակտն ու Հայաստանի ֆրանսիական համալսարանը նոր հուշագիր են ստորագրել Fri, 20 Nov 2026 13:38:08 +0400…

1 ժամ ago