Նոր միջուկային մրցավազք կարող է սկսվել

Նոր միջուկային մրցավազք կարող է սկսվել

Fri, 20 Nov 2026 14:30:44 +0400


Միջազգային ասպարեզում միջուկային զսպման ոլորտում անորոշության այս նոր փուլը կարող է վերականգնել միջուկային սպառազինությունների մրցավազքը՝ այս անգամ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Չինաստանի միջեւ։ Այս մասին կարդում ենք Wall Street Journal-ի վերլուծական հոդվածում։ Համաձայն հրապարակման, Պենտագոնի գնահատումներից ելնելով՝ Չինաստանը կարող է 2030 թվականին ունենալ ավելի քան հազար միջուկային մարտագլխիկ։ 2020 թվականից ի վեր այդ երկրի միջուկային սպառազինությունների զինանոցն աճել է ավելի քան 200 միջուկային մարտագլխիկով՝ հասնելով 6 հարյուր միջուկային մարտագլխիկի։ Նման արագ աճն ամերիկյան մասնագետների եւ պաշտոնյաների մոտ առաջացնում է անհանգստություն։ Շատ ամերիկացի մասնագետներ ու պաշտոնյաներ, որոնք առնչվում են խնդրի հետ, կարծում են, որ ամերիկյան զինուժի ներկայիս կազմն ու որդեգրած միջուկային ռազմավարությունը ընթացող զարգացումների վրա ազդելու համար բավարար չէ։ Բացի այդ, այս տարվա փետրվարից ի վեր, երբ լրացել է Ռազմավարական եւ հարձակողական սպառազինությունների կրճատման մասին պայմանագրի՝ СНВ-3-ի գործողության ժամկետը, առաջին անգամ վերջին 50 տարում Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները իրավաբանական առումով սահմանափակում չունեն միջուկային սպառազինություններն ավելացնելու հարցում։

«Մենք կանգնած ենք այն բանի շեմին, ինչն ընդունված է անվանել սպառազինությունների մրցավազք։ Այն գործում է գործողության եւ հակընդդեմ գործողության սկզբունքով, որում ներգրավված է միջուկային զենք ունեցող երեք երկիր։ Ու դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ այն գործիքները, որոնք մենք նախկինում համաձայնեցնում էինք իրավիճակի կայունացման, կայունության պահպանման եւ սխալներ կատարելու ռիսկերը նվազեցնելու համար, այժմ չկան»,- պարբերականի հետ զրույցում ասել է փորձագետ Փոլ Դինը։ Ներկայում շատերն են Միացյալ Նահանգներում կարծում՝ ժամանակն է, որ Վաշինգտոնը մտածի, թե ինչ տեսակի զինանոց է իրեն անհրաժեշտ լինելու՝ զսպելու երկրորդ խոշոր հակառակորդին, եթե վերջինս արդեն առաջին հարվածը հասցրել է։ Ամերիկացի զինվորականները պլանավորում են քննարկել միջուկային մարտագլխիկների արտադրության ընդլայնումը, ինչպես նաեւ՝ ոչ ակտիվ հրթիռների «վերակենդանացումը» միջուկային զենքի պահման վայրերից։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պաշտոնավարում է ՀՀԿ-ի ժամանակներից մինչ այսօր

Պաշտոնավարում է ՀՀԿ-ի ժամանակներից մինչ այսօր Fri, 20 Nov 2026 14:15:38 +0400 Նոյեմբերի 29-ին Աշտարակ…

36 րոպե ago

Բյուջեից փող տալու համար ծախսը պիտի սկսվի վարչապետի անվամբ՝ «վարչապետի անվան պետական բյուջե»

Բյուջեից փող տալու համար ծախսը պիտի սկսվի վարչապետի անվամբ՝ «վարչապետի անվան պետական բյուջե» Fri, 20…

39 րոպե ago

Դուք Արեւմտյան Հայաստան եք երազում, իրենք էլ՝ Արեւմտյան Ադրբեջան

Դուք Արեւմտյան Հայաստան եք երազում, իրենք էլ՝ Արեւմտյան Ադրբեջան Fri, 20 Nov 2026 14:06:06 +0400…

46 րոպե ago

Ռուս հայտնի ռեժիսոր է մահացել

Ռուս հայտնի ռեժիսոր է մահացել Fri, 20 Nov 2026 14:00:59 +0400 63 տարեկանում մահացել է…

51 րոպե ago

Զապն ու Օշականցի Գեւորիկը 20-ական միլիոն են մուծվել

Զապն ու Օշականցի Գեւորիկը 20-ական միլիոն են մուծվել Fri, 20 Nov 2026 13:45:44 +0400 Դատարանի…

1 ժամ ago

ՍոֆթԿոնստրակտն ու Հայաստանի ֆրանսիական համալսարանը նոր հուշագիր են ստորագրել

ՍոֆթԿոնստրակտն ու Հայաստանի ֆրանսիական համալսարանը նոր հուշագիր են ստորագրել Fri, 20 Nov 2026 13:38:08 +0400…

1 ժամ ago