Հողերը հետ չեն տա, բայց արժեքը կփոխհատուցեն

Հողերը հետ չեն տա, բայց արժեքը կփոխհատուցեն

Tue, 03 Mar 2026 22:15:03 +0400


Հակակոռուպցիոն դատարանը մեկ շաբաթ առաջ բավարարել է Գլխավոր դատախազության պահանջը եւ անվավեր է ճանաչել Իսակովի պողոտայում գտնվող` Եռաբլուրին հարող 0,17 հեկտարի վաճառքը: Գործարքը ուղիղ 20 տարվա վաղեմություն ունի եւ տեղի էր ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի օրոք՝ 2006 թվականին: Այս գործով ՀՀ երրորդ նախագահը մեղադրյալ է: Կարող է թվալ, թե ահա այդ հողերը հետ են վերադարձվում պետությանը, սակայն իրականությունն այն է, որ նշված տարածքը վաղուց վաճառված է երրորդ անձանց, եւ դատարանն ընդունել է, որ այն պետությանը վերադարձնելն անհնար է, ուստի որոշվել է գնորդից՝ «Էյ Սի Բրիջ» ՓԲԸ-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել հողամասի արժեքը՝ 78 միլիոն 860 հազար դրամ: Ի դեպ, այդ հողերը միայն պայմանականորեն կարելի է ասել «Եռաբլուրի հողեր», որոնք ընդամենը սահմանակից են Եռաբլուր պանթեոնին, որն այս իշխանության շնորհիվ այնքան է մեծացել, որ սահմանակից է դարձել Իսակովի պողոտային:

«Էյ Սի Բրիջ» ընկերությունը փոխկապակցված է եղել ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Անդրանիկ Մանուկյանի հետ, որն էլ ձեռք է բերել այն ՊՆ-ից` շուկայականից ակնհայտ ցածր գնով: Այդ հողերի օտարմանը մասնակցել է Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը, որն այն ժամանակ զբաղեցրել է ՊՊԾ բաժնի պետի պաշտոնը: Վերջինս, սակայն իր մեղքն ընդունել է մասնակի, թեեւ «հաշտվել» է դատախազության հետ եւ 2023 թվականին փոխանցել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնի 4 միավոր անշարժ գույքերը Հայաստանի Հանրապետության սեփականությանը: Դե, իսկ հողերի իրական վաճառողը, գործարքը նախապատրաստողը եղել է ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության երկարամյա պետ Արմեն Սարգսյանը: Դեռ անցյալ տարի, երբ Փաշինյանը ԱԺ ամբիոնից գոռում էր Եռաբլուրի հողերի վաճառքի մասին, ԶԼՄ-ները հիշեցին Արմեն Սարգսյանին, նկատելով նաեւ, որ վերջինս փաստացի Նիկոլ Փաշինյանի հովանավորյալն է, քանի որ Փաշինյանը հեղափոխությունից հետո մասնակցել էր Արմեն Սարգսյանի գինու եւ կոնյակի գործարանի բացմանը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Կաթողիկոսի եղբայրն ու եղբորորդին դատապարտվեցին. պատիժը չի կիրառվի

Կաթողիկոսի եղբայրն ու եղբորորդին դատապարտվեցին. պատիժը չի կիրառվի Thu, 12 Nov 2026 17:09:31 +0400 Արմավիրի…

7 րոպե ago

Ադրբեջանում հայտնի գեներալի դուստր է ձերբակալվել․ սկանդալ է

Ադրբեջանում հայտնի գեներալի դուստր է ձերբակալվել․ սկանդալ է Thu, 12 Nov 2026 17:00:33 +0400 Ադրբեջանում…

15 րոպե ago

Չէինք կարող պատկերացնել, որ Ստեփանավանի «Ուժեղ Հայաստանի» թեկնածուն հանկարծամահ կլինի և չեն գա

Չէինք կարող պատկերացնել, որ Ստեփանավանի «Ուժեղ Հայաստանի» թեկնածուն հանկարծամահ կլինի և չեն գա Thu, 12…

33 րոպե ago

Անտարբեր են կանանց նկատմամբ․ Դուրովը Մակրոնի՞ն է ակնարկում

Անտարբեր են կանանց նկատմամբ․ Դուրովը Մակրոնի՞ն է ակնարկում Thu, 12 Nov 2026 16:30:56 +0400 Telegram-ի…

45 րոպե ago

Ախտոյանից չե՞ք լսել «Արա, Վալոդի գլուխն ուտելու եմ» արտահայտությունը

Ախտոյանից չե՞ք լսել «Արա, Վալոդի գլուխն ուտելու եմ» արտահայտությունը Thu, 12 Nov 2026 16:21:55 +0400…

54 րոպե ago

Թուրքիան նշել է Հայաստանի հետ սահմանի բացման գլխավոր նախապայմանը

Թուրքիան նշել է Հայաստանի հետ սահմանի բացման գլխավոր նախապայմանը Thu, 12 Nov 2026 16:15:31 +0400…

1 ժամ ago