«Հրապարակ»․ 50-ի ցանկից զեղծարար ՔՊ-ականի են հեռացրել

«Հրապարակ»․ 50-ի ցանկից զեղծարար ՔՊ-ականի են հեռացրել

Wed, 04 Mar 2026 08:00:00 +0400


Ներկուսակցական ընտ­րու­թյուն­­ներից հետո ՔՊ-ում սկսվել են «բազառները»։ Բանն այն է, որ Փաշինյանը չի կարողացել անգամ ներկուսակցական կեղծիքներն ու ուղղորդումները կանխել, եւ ընտրություններից հետո ոմանց ստացած ձայներն այնքան կասկածելի են եղել, որ, ստիպված, վարչությունում քննարկել են նրանց հարցը: Հրահանգ է իջեցվել՝ ոչ մի արտահոսք չլինի, որ չխայտառակվեն։ Այդուհանդերձ, մեզ հայտնի դարձավ, որ առաջին 50-յակում տեղ զբաղեցրածներից նախկին պատգամավոր, ՔՊ վերահսկող հանձնաժողովի նախկին անդամ Կարեն Գրիգորյանի մասով կասկածներ են եղել, որ նրա 336 ձայնը` 38-րդ արդյունքը, ազնիվ քվեարկությամբ չէ ձեռք բերվել, որ նա զանգահարել է տարբեր պատվիրակների եւ խնդրել իր օգտին քվեարկել, ինչն արգելված էր առաջին փուլում, ուստի որոշել են նրան հանել 50-ի ցանկից: Նա ուրախ ավտոբուսի «ուղեւորների» մեջ էլ չէր, ի տարբերություն մյուս թեկնածուների։ Խնդրահարույց են եղել նաեւ սյունեցի Դավիթ Դանիելյանի` Արայիկ Հարությունյանի մտերիմի ձայները: Ըստ լուրերի, հենց Հարությունյանն է պատվիրակներին խնդրել, որ նա 402 ձայն է ստացել, սակայն բավարար ապացույցներ չեն ունեցել, երեւի նույն հովանավորը ջանք չի խնայել, ուստի նրա հետ կապված որոշում չի կայացվել։ Նախկին ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանի ստացած մոտ 300 ձայնի հարցում եւս վերապահումներ են եղել, սակայն վարչության որոշ անդամներ նկատել են, որ նա ակտիվ է ԱԺ-ում, նախագծերի քննարկումներին է մասնակցում, ելույթ է ունենում` ինչո՞ւ չպիտի նրա օգտին քվեարկեին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am
Tags: ցանկից

Recent Posts

Վտանգավոր ինչ խնդիրներ կարող է առաջացնել ճարպակալումը

Վտանգավոր ինչ խնդիրներ կարող է առաջացնել ճարպակալումը Wed, 04 Mar 2026 15:30:42 +0400 Ճարպակալման համաշխարհային…

12 րոպե ago

Վարդան Ղուկասյանը` թոշակների բարձրացման, ընդդիմության հաղթանակի մասին

Վարդան Ղուկասյանը` թոշակների բարձրացման, ընդդիմության հաղթանակի մասին Wed, 04 Mar 2026 15:15:20 +0400 Latest news…

27 րոպե ago

Ո՞ւր գնանք, հով նստած ենք. Վարդան Ղուկասյանը` ոստիկանին

Ո՞ւր գնանք, հով նստած ենք. Վարդան Ղուկասյանը` ոստիկանին Wed, 04 Mar 2026 15:00:55 +0400 Latest…

42 րոպե ago

Власти скрывают от общественности новые случаи вторжения на территорию Армении — Татоян

Власти скрывают от общественности новые случаи вторжения на территорию Армении — Татоян Wed, 04 Mar…

57 րոպե ago

ՌԴ-ն շնորհակալ է ՀՀ-ին, Ադրբեջանին և Թուրքմենստանին․ Զախարովա

ՌԴ-ն շնորհակալ է ՀՀ-ին, Ադրբեջանին և Թուրքմենստանին․ Զախարովա Wed, 04 Mar 2026 14:30:09 +0400 Ռուսաստանը…

1 ժամ ago

Նիկոլը գուցե հասկանա՝ ինչ է նշանակում հոգևոր առաջնորդի վրա գրոհելը

Նիկոլը գուցե հասկանա՝ ինչ է նշանակում հոգևոր առաջնորդի վրա գրոհելը Wed, 04 Mar 2026 14:15:47…

1 ժամ ago