«Հրապարակ»․ 50-ի ցանկից զեղծարար ՔՊ-ականի են հեռացրել

«Հրապարակ»․ 50-ի ցանկից զեղծարար ՔՊ-ականի են հեռացրել

Wed, 04 Mar 2026 08:00:00 +0400


Ներկուսակցական ընտ­րու­թյուն­­ներից հետո ՔՊ-ում սկսվել են «բազառները»։ Բանն այն է, որ Փաշինյանը չի կարողացել անգամ ներկուսակցական կեղծիքներն ու ուղղորդումները կանխել, եւ ընտրություններից հետո ոմանց ստացած ձայներն այնքան կասկածելի են եղել, որ, ստիպված, վարչությունում քննարկել են նրանց հարցը: Հրահանգ է իջեցվել՝ ոչ մի արտահոսք չլինի, որ չխայտառակվեն։ Այդուհանդերձ, մեզ հայտնի դարձավ, որ առաջին 50-յակում տեղ զբաղեցրածներից նախկին պատգամավոր, ՔՊ վերահսկող հանձնաժողովի նախկին անդամ Կարեն Գրիգորյանի մասով կասկածներ են եղել, որ նրա 336 ձայնը` 38-րդ արդյունքը, ազնիվ քվեարկությամբ չէ ձեռք բերվել, որ նա զանգահարել է տարբեր պատվիրակների եւ խնդրել իր օգտին քվեարկել, ինչն արգելված էր առաջին փուլում, ուստի որոշել են նրան հանել 50-ի ցանկից: Նա ուրախ ավտոբուսի «ուղեւորների» մեջ էլ չէր, ի տարբերություն մյուս թեկնածուների։ Խնդրահարույց են եղել նաեւ սյունեցի Դավիթ Դանիելյանի` Արայիկ Հարությունյանի մտերիմի ձայները: Ըստ լուրերի, հենց Հարությունյանն է պատվիրակներին խնդրել, որ նա 402 ձայն է ստացել, սակայն բավարար ապացույցներ չեն ունեցել, երեւի նույն հովանավորը ջանք չի խնայել, ուստի նրա հետ կապված որոշում չի կայացվել։ Նախկին ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանի ստացած մոտ 300 ձայնի հարցում եւս վերապահումներ են եղել, սակայն վարչության որոշ անդամներ նկատել են, որ նա ակտիվ է ԱԺ-ում, նախագծերի քննարկումներին է մասնակցում, ելույթ է ունենում` ինչո՞ւ չպիտի նրա օգտին քվեարկեին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am
Tags: ցանկից

Recent Posts

Նիկոլը գուցե հասկանա՝ ինչ է նշանակում հոգևոր առաջնորդի վրա գրոհելը

Նիկոլը գուցե հասկանա՝ ինչ է նշանակում հոգևոր առաջնորդի վրա գրոհելը Wed, 04 Mar 2026 14:15:47…

7 րոպե ago

#Ուղիղ. Վարդան Ղուկասյանի գործով նիստն է. ինչ է սպասվում

#Ուղիղ. Վարդան Ղուկասյանի գործով նիստն է. ինչ է սպասվում Wed, 04 Mar 2026 13:46:22 +0400…

36 րոպե ago

Իրանական նոր հակամարտությունն ու Հարավային Կովկասը

Իրանական նոր հակամարտությունն ու Հարավային Կովկասը Wed, 04 Mar 2026 13:45:45 +0400 Ամերիկա-իսրայելա-իրանական ռազմական նոր…

37 րոպե ago

Այսօրվանից վերջին հրաժեշտը կտան Խամենեիին

Այսօրվանից վերջին հրաժեշտը կտան Խամենեիին Wed, 04 Mar 2026 13:30:36 +0400 Այսօր Իրանում տեղական ժամանակով…

52 րոպե ago

Վանիկ Օհանյանն ընտրվեց

Վանիկ Օհանյանն ընտրվեց Wed, 04 Mar 2026 13:30:18 +0400 Ինչպես ավելի վաղ գրել ենք, խորհրդարանում…

52 րոպե ago

Հայաստանի ամեն շրջանի համար պետք է պլանավորենք տնտեսական զարգացման մոդել

Հայաստանի ամեն շրջանի համար պետք է պլանավորենք տնտեսական զարգացման մոդել Wed, 04 Mar 2026 13:25:36…

57 րոպե ago