Բա ո՞ր շեշտով խոսեմ. լարված իրավիճակ

Բա ո՞ր շեշտով խոսեմ. լարված իրավիճակ

Wed, 04 Mar 2026 11:53:01 +0400


Ազգային ժողովի այսօրվա նիստում լարված իրավիճակ է ստեղծվել փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի և ընդդիմադիր պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի միջև։

Քննարկման ընթացքում, երբ Կյուրեղյանի հարց տալու համար նախատեսված ժամանակը սպառվել էր, նա շարունակել է խոսքը։ Նիստը վարող Ռուբինյանը մի քանի անգամ զգուշացրել է պատգամավորին՝ հորդորելով ավարտել ելույթը։ Սակայն, երբ արձագանք չի եղել, փոխխոսնակը բարձր տոնով դիմել է նրան՝ նշելով, թե արդյոք չի նկատում, որ ազդանշան է տրվում և պետք է դադարեցնել խոսքը։

Կյուրեղյանը տեղից պատասխանել է, ինչից հետո Ռուբինյանը կրկին արձագանքել է՝ ընդգծելով, որ եթե պատգամավորը չգերազանցի սահմանված ժամանակը, նման տոնով միջամտելու անհրաժեշտություն չի առաջանա։

«Ի՞նչ է նշանակում՝ էդ շեշտով չխոսեք ինձ հետ, բա ո՞ր շեշտով խոսեմ»,- ասել է Ռուբինյանը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Դեմ չէ չինական գործարանների կառուցմանը

Դեմ չէ չինական գործարանների կառուցմանը Sun, 13 Sep 2026 14:45:31 +0400 Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ…

11 րոպե ago

Դիակիզումից հետո մնացած «ոսկյա ատամները» ենթակա կլինեն հարկման

Դիակիզումից հետո մնացած «ոսկյա ատամները» ենթակա կլինեն հարկման Sun, 13 Sep 2026 14:30:18 +0400 Գերմանիայի…

26 րոպե ago

Բայրամովի հայտարարությունը ԱՄՆ-ին ճնշելու փորձ էր

Բայրամովի հայտարարությունը ԱՄՆ-ին ճնշելու փորձ էր Sun, 13 Sep 2026 14:15:13 +0400 Նախօրեին Ադրբեջանի արտգործնախարար…

41 րոպե ago

ՔՊ-ին ավելի քան 700 հազար ձայն տված քաղաքացիների զգալի հատվածն արեց այն, ինչ PISA-ի նվազագույն շեմը չհաղթահարած 10-րդ դասարանցին

ՔՊ-ին ավելի քան 700 հազար ձայն տված քաղաքացիների զգալի հատվածն արեց այն, ինչ PISA-ի նվազագույն…

56 րոպե ago

Թրամփը հրամայել է ԱՄՆ բանակին պատրաստվել այլմոլորակայինների դեմ ռազմական գործողություններին. BILD

Թրամփը հրամայել է ԱՄՆ բանակին պատրաստվել այլմոլորակայինների դեմ ռազմական գործողություններին. BILD Sun, 13 Sep 2026…

1 ժամ ago

Հետաքրքիր է՝ ինքը՝ Մատենադարանը, կարձագանքի՞ այս էժանագին կրկեսին. Ալեն Ղուլյան

Հետաքրքիր է՝ ինքը՝ Մատենադարանը, կարձագանքի՞ այս էժանագին կրկեսին. Ալեն Ղուլյան Sun, 13 Sep 2026 13:30:24…

1 ժամ ago