Ադրբեջանցիները հատուկ թաքստոցներ են կառուցել

Ադրբեջանցիները հատուկ թաքստոցներ են կառուցել

Wed, 04 Mar 2026 12:34:26 +0400


Հայաստանի սահմանից անմիջապես այն կողմ Ադրբեջանը կառուցել է հատուկ ռազմական թաքստոցներ, որոնք, ըստ արբանյակային լուսանկարների, մինչ 2025 թվականի հուլիսի 31-ը գոյություն չեն ունեցել։ Այս մասին մարտի 4-ին մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը՝ շեշտելով, որ խոսքը Գեղարքունիքի մարզի ուղղությամբ սահմանային հատվածների մասին է։

Թաթոյանի խոսքով՝ օգոստոսի 19-ից առաջ ադրբեջանցիները կատարել են մեծածավալ ամրաշինական աշխատանքներ։ Նրա բնութագրմամբ, այդ թաքստոցները կոչվում են «կապանյարներ» և նախատեսված են ռազմական մեքենաների և տանկերի համար։ Քարտեզի վրա ցուցադրելով այդ հատվածները, նա ընդգծել է, որ այդ թաքստոցները ճանապարհների անմիջական հարևանությամբ են և կարող են օգտագործվել հարձակողական նպատակներով՝ ուղիղ վերահսկողության տակ պահելով հայկական գյուղերը։

Թաթոյանը նաև նշել է, որ նման ինժեներական աշխատանքներ և առաջխաղացումներ կատարվել են ոչ միայն Վարդենիսում և Գեղարքունիքի մարզում, այլև Վայոց Ձորի մարզում՝ Ջերմուկի ուղղությամբ։ Այդ տարածքներում տեղակայվել են ականանետային դասակների և մարտական հերթապահություն կրող դիրքեր, բարելավվել են տեղանքները, որտեղից հնարավոր է կիրառել նռնականետեր, ականանետեր և այլ խոշոր տրամաչափի զինատեսակներ։

Նրա պնդմամբ, Ջերմուկի հարևանությամբ ևս երկու նոր դիրք են կառուցել՝ ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա Հայաստանի սահմանից։ Դրանք ամրացված են, կահավորված են հատուկ կացարաններով և ճանապարհներով, և ներկայացնում են անվտանգության լուրջ սպառնալիք և ռիսկեր։ Թաթոյանն ընդգծել է, որ այս գործողությունները նախապատրաստված են կոնկրետ նպատակների համար՝ հնարավոր ռազմական գործողությունների հնարավորություն ստեղծելու նպատակով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Թուրք լրագրողներ են ձերբակալվել

Թուրք լրագրողներ են ձերբակալվել Wed, 04 Mar 2026 18:00:54 +0400 Իսրայելի մայրաքաղաք Թել-Ավիվում ձերբակալվել է…

20 րոպե ago

Սեփական բնակարան՝ վարձակալության գնով

Սեփական բնակարան՝ վարձակալության գնով Wed, 04 Mar 2026 17:56:04 +0400 Latest news from Secure News…

24 րոպե ago

Սպերցյանը հստակ ասել է՝ որ ակումբ չի տեղափոխվի

Սպերցյանը հստակ ասել է՝ որ ակումբ չի տեղափոխվի Wed, 04 Mar 2026 17:45:46 +0400 Հայաստանի…

35 րոպե ago

Կոմիտասի պուրակը կբարեկարգվի. Ակբայի նվերը` Երևանին 30-ամյակի կապակցությամբ (տեսանյութ)

Կոմիտասի պուրակը կբարեկարգվի. Ակբայի նվերը` Երևանին 30-ամյակի կապակցությամբ (տեսանյութ) Wed, 04 Mar 2026 17:38:02 +0400…

42 րոպե ago

Մխիթարյանը կոչով դիմել է հայերին

Մխիթարյանը կոչով դիմել է հայերին Wed, 04 Mar 2026 17:30:31 +0400 Իտալական «Ինտերը» հերթական հրապարակմամբ…

50 րոպե ago

«Սերը սուտ է, պեռաշկի կերեք»

«Սերը սուտ է, պեռաշկի կերեք» Wed, 04 Mar 2026 17:15:17 +0400 Մի ավտոբուս լիքը՝ Աննայի…

1 ժամ ago