Երկուշաբթի , 6 Հուլիսի 2026

Ադրբեջանցիները հատուկ թաքստոցներ են կառուցել

Ադրբեջանցիները հատուկ թաքստոցներ են կառուցել

Wed, 04 Mar 2026 12:34:26 +0400


Հայաստանի սահմանից անմիջապես այն կողմ Ադրբեջանը կառուցել է հատուկ ռազմական թաքստոցներ, որոնք, ըստ արբանյակային լուսանկարների, մինչ 2025 թվականի հուլիսի 31-ը գոյություն չեն ունեցել։ Այս մասին մարտի 4-ին մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը՝ շեշտելով, որ խոսքը Գեղարքունիքի մարզի ուղղությամբ սահմանային հատվածների մասին է։

Թաթոյանի խոսքով՝ օգոստոսի 19-ից առաջ ադրբեջանցիները կատարել են մեծածավալ ամրաշինական աշխատանքներ։ Նրա բնութագրմամբ, այդ թաքստոցները կոչվում են «կապանյարներ» և նախատեսված են ռազմական մեքենաների և տանկերի համար։ Քարտեզի վրա ցուցադրելով այդ հատվածները, նա ընդգծել է, որ այդ թաքստոցները ճանապարհների անմիջական հարևանությամբ են և կարող են օգտագործվել հարձակողական նպատակներով՝ ուղիղ վերահսկողության տակ պահելով հայկական գյուղերը։

Թաթոյանը նաև նշել է, որ նման ինժեներական աշխատանքներ և առաջխաղացումներ կատարվել են ոչ միայն Վարդենիսում և Գեղարքունիքի մարզում, այլև Վայոց Ձորի մարզում՝ Ջերմուկի ուղղությամբ։ Այդ տարածքներում տեղակայվել են ականանետային դասակների և մարտական հերթապահություն կրող դիրքեր, բարելավվել են տեղանքները, որտեղից հնարավոր է կիրառել նռնականետեր, ականանետեր և այլ խոշոր տրամաչափի զինատեսակներ։

Նրա պնդմամբ, Ջերմուկի հարևանությամբ ևս երկու նոր դիրք են կառուցել՝ ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա Հայաստանի սահմանից։ Դրանք ամրացված են, կահավորված են հատուկ կացարաններով և ճանապարհներով, և ներկայացնում են անվտանգության լուրջ սպառնալիք և ռիսկեր։ Թաթոյանն ընդգծել է, որ այս գործողությունները նախապատրաստված են կոնկրետ նպատակների համար՝ հնարավոր ռազմական գործողությունների հնարավորություն ստեղծելու նպատակով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թուրքիայում հատուկ անդրադարձել են Երևանի ու Անկարայի միջև հարաբերություններին․ մանրամասներ

Թուրքիայում հատուկ անդրադարձել են Երևանի ու Անկարայի միջև հարաբերություններին․ մանրամասներ Sat, 27 Jun 2026 13:00:29 …