Նիկոլը գուցե հասկանա՝ ինչ է նշանակում հոգևոր առաջնորդի վրա գրոհելը

Նիկոլը գուցե հասկանա՝ ինչ է նշանակում հոգևոր առաջնորդի վրա գրոհելը

Wed, 04 Mar 2026 14:15:47 +0400


Հայաստանը, իհարկե, Իրանի չափ մեծ ու ազդեցիկ պետություն չէ։ Բայց այստեղ հարցը տարածքի կամ ռազմական հզորության մասին չէ։ Խոսքը բարոյական ու հոգևոր հենքի մասին է։ Փոքրն ու մեծը համեմատելի են, երբ խոսքը արժեքների մասին է։

Երբ Հայաստանը՝ միահամուռ, գրեթե մեկ խոսափողի պես, Նիկոլ Փաշինյանին ասում էր, որ ինքը չի կարող հաղթել Եկեղեցուն, որովհետև Եկեղեցին համայն հայության կարմիր գիծն է, նա չլսեց։ Շարունակեց իր ճանապարհը՝ փորձելով ներկայացնել, թե Եկեղեցու դեմ չէ, այլ ընդամենը ցանկանում է փոխել կաթողիկոսին։ Սակայն սա պարզ մանիպուլյացիա էր․ հոգևոր առաջնորդին թիրախավորելը նույնն է, ինչ կառույցի սրտին հարվածելը։

Նրան թվում էր, թե կաթողիկոսին անվանարկելը կամ փոխելը ժամերի ու օրերի հարց է։ Բայց խոփը քարի դեմ առավ։ Սրբազանների ձերբակալությունները, ճնշումները, հրապարակային հարձակումները չկոտրեցին Եկեղեցուն։ Որովհետև Եկեղեցին միայն վարչական կառույց չէ։ Այն հավատքի և ինքնության համակարգ է, որը չի փլվում հրահանգով։

Նմանատիպ պատկեր տեսանք նաև Իրանում։ Երբ արտաքին հակառակորդը գրոհեց հոգևոր առաջնորդի դեմ՝ ենթադրելով, թե նրա մահը կհանգեցնի պետության մասնատման, քայքայման, կորուստի։ Հաշվարկը նույնն էր՝ կտրել գլուխը, և մարմինը կփլվի։ Բայց իրականությունն այլ էր։ Երբ հարվածը ուղղվում է հոգևոր սիմվոլին, հասարակությունը ոչ թե մասնատվում է, այլ հաճախ համախմբվում։

Երկու դեպքում էլ պարզ է մեկ բան․ հոգևոր առաջնորդը պարզապես պաշտոնյա չէ։ Նա հոտի շունչն է, հավատքի խորհրդանիշը, ազգային ինքնության առանցքը։ Նրա վրա գրոհելը նշանակում է փորձել կոտրել ոչ թե անձին, այլ ամբողջականությունը։ Իսկ այդ դեպքում մարմինը բնազդաբար դիմադրում է։

Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանին չէր խանգարի ուշադիր հետևել Իրանում հոգևոր առաջնորդի դեմ իրականացված գործողություններից հետո ծավալվող զարգացումներին։ Հասկանալ, որ հոգևոր հիմքի վրա կառուցված համակարգերը չեն քանդվում միայն անձի դեմ արշավով։ Երբ հարվածը ընկալվում է որպես սրբության դեմ ոտնձգություն, նույնիսկ թուլացած, հուսահատված, «մեռած» թվացող ազգը կարող է ոտքի կանգնել։

Որովհետև հավատքը քաղաքական հաշվարկ չէ։ Եվ հոգևոր առաջնորդի դեմ պայքարը երբեք միայն անձի դեմ պայքար չէ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ահա Նիկոլ Փաշինյանի ստեղծած իրականությունը…

Ահա Նիկոլ Փաշինյանի ստեղծած իրականությունը... Wed, 22 Jul 2026 00:06:00 +0400 Ոմանք ինձ մեղադրում են,…

5 ժամ ago

Քաղաքական հետապնդումները շարունակվում են

Քաղաքական հետապնդումները շարունակվում են Tue, 21 Jul 2026 23:59:11 +0400 Քաղաքական քինախնդրություն Քաղաքական հետապնդումները շարունակվում…

5 ժամ ago

Հուլիսի 21․ թոփ հինգ իրադարձությունները

Հուլիսի 21․ թոփ հինգ իրադարձությունները Tue, 21 Jul 2026 23:46:29 +0400 Այսօր հայկական մեդիան հրապարակել…

5 ժամ ago

Աիդա Ազատյանը՝ երիտասարդների աշխարհի առաջնության հաղթող

Աիդա Ազատյանը՝ երիտասարդների աշխարհի առաջնության հաղթող Tue, 21 Jul 2026 23:45:24 +0400 Շարժվող թիրախ խառը…

5 ժամ ago

Օրական քանի բաժակ սուրճի օգտագործումն է համարվւմ անվտանգ

Օրական քանի բաժակ սուրճի օգտագործումն է համարվւմ անվտանգ Tue, 21 Jul 2026 23:00:17 +0400 Հետազոտողների…

6 ժամ ago

Հերթական սուտը և փիառվելու հերթական ձևը

Հերթական սուտը և փիառվելու հերթական ձևը Tue, 21 Jul 2026 22:45:57 +0400 Հերթական սուտը և…

6 ժամ ago