Թուրք լրագրողներ են ձերբակալվել
Wed, 04 Mar 2026 18:00:54 +0400

Իսրայելի մայրաքաղաք Թել-Ավիվում ձերբակալվել է CNN Türk-ի նկարահանող խումբը, որի կազմում եղել են լրագրող Էմրախ Չաքմաքն ու օպերատոր Խալիլ Ղարհամանը։ Լրագրողները ուղիղ հեռարձակում են իրականացրել իսրայելական Պաշտպանության նախարարության շենքի մոտից, երբ նրանց մոտեցել են տեղի անվտանգային ծառայությունների աշխատակիցները։
Լրագրողները ցույց են տվել, թե ինչպես են խաղաղ բնակիչները դուրս գալիս ապաստարաններից՝ Իրանի հրթիռակոծումից անմիջապես հետո։ Անկարան հայտարարել է, որ անում են ամեն բան, որպեսզի թուրք լրագրողներն ազատ արձակվեն։ Անկարայում նաեւ հայտարարել են, որ թուրք լրագրողների հետ պատահածը՝ ոտնձգություն է մամուլի ազատության դեմ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր