Հինգշաբթի , 16 Ապրիլի 2026

Պահանջել է հրապարակել «այլմոլորակայինների» տեսանյութերը

Պահանջել է հրապարակել «այլմոլորակայինների» տեսանյութերը

Thu, 16 Apr 2026 20:30:31 +0400


ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աննա Պաուլինա Լունան մեղադրել է Պենտագոնին՝ այսպես կոչված «այլմոլորակայինների» ակտիվության մասին ունեցած տեսանյութերը թաքցնելու մասին։ Համաձայն կոնգրեսականի՝ «այլմոլորակայինները» ակտիվություն են ուենցել հատկապես ամերիկյան ռազմաբազաների մոտակայքում։ Այս մասին հայտնում է Daily Star պարբերականը։ Համաձայն կոնգրեսականի, Պենտագոնը մինչեւ ապրիլի 14-ը պետք է հրապարակել մոտ հիսուն տեսանյութ չբացահայտված թռչող օբյեկտների մասին։

Ընդ որում, դրանք հանրայնացնելու հրամանը տրվել էր նախագահ Թրամփի կողմից, սակայն Պենտագոնում կարծես թե անտեսում են նախագահի հրամանը։ Այդ տեսանյութերը կարեւոր են հատկապես նրանց համար, ովքեր ուսումնասիրում են այլմոլորակայինների գոյության հարցը կամ հավատում նրանց գոյությանն ու նրանց հետ շփումներին։ Կոնգրեսական Լունան հայտարարել է, որ այնքան ժամանակ, որքան որ Պենտագոնը թափանցիկ չի աշխատում, կարելի է համարել, որ ամերիկյան պետության ազգային անվտանգությունը գտնվում է սպառնալիքի տակ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Թիրախում մենք ենք»․ Մելոյանը՝ ընթացող զարգացումների մասին

«Թիրախում մենք ենք»․ Մելոյանը՝ ընթացող զարգացումների մասին Thu, 16 Apr 2026 14:16:00 +0400 «Ուժեղ Հայաստան» …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով