Ցանկանում ենք վերականգնել հարաբերությունները, բայց ոչ՝ ամեն գնով․ Լեւան Մախաշվիլի

Ցանկանում ենք վերականգնել հարաբերությունները, բայց ոչ՝ ամեն գնով․ Լեւան Մախաշվիլի

Wed, 04 Mar 2026 20:00:03 +0400


Վրաստանը ցանկանում է վերականգնել ռազմավարական հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ։ Սակայն հիմքում պետք է լինի հարգանքն որ արդարությունը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի՝ Եվրոպական ինտեգրացիայի կոմիտեի ղեկավար Լեւան Մախաշվիլին։ «Մենք չենք ցանկանում հարաբերություններ վերականգնել՝ ցանկացած գնով։ Հակառակ դեպքում դա տեղի կունենար ավելի շուտ։ Այլ միայն ցանկանում ենք, որ հարաբերությունների վերականգնումը լինի փոխադարձ հարգանքի եւ արդարության հիման վրա։ Դինամիկան որ կա այժմ, բավականին հույս է ներշնչում, որ կկարողանանք դա անել մոտ ապագայում»,- ասել է Մախաշվիլին։ Վրացի խորհրդարանականը նաեւ ասել է, որ իր երկիրը պատրաստ է սպասել որքան որ հարկ է, որպեսզի հարաբերությունները վերականգնվեն ըստ այդ սկզբունքների։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կաթողիկոս-պատրիարքի մահը «մեր» քննչականի համար «ասնավանի չի»

Կաթողիկոս-պատրիարքի մահը «մեր» քննչականի համար «ասնավանի չի» Sun, 22 Mar 2026 22:00:00 +0400 Մինչ շաբաթ-կիրակի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով