Երեքշաբթի , 21 Հուլիսի 2026

Կաթողիկոս-պատրիարքի մահը «մեր» քննչականի համար «ասնավանի չի»

Կաթողիկոս-պատրիարքի մահը «մեր» քննչականի համար «ասնավանի չի»

Sun, 22 Mar 2026 22:00:00 +0400


Մինչ շաբաթ-կիրակի օրերին թափառաշրջիկ խումբը երգում պարում է՝ Հայաստանի Հանրապետությունը փչացնում է հարաբերությունները իր երկու նորմալ հարևանների հետ: Իրանի հետ փչացնում է, քանի որ վախենում է փչացնել հարաբերություններն ԱՄՆ-ի հետ: Ու այդ պատճառով էլ կա՛մ ուշ կա՛մ էլ ընդհանրապես չի արձագանքում այնտեղ տեղի ունեցող իրադարձություններին: Դրա վերջին վկայությունն, օրինակ. սրտիկավոր «ուրախ ավտոբուսի» ուղևորները հայտարարում են, որ հումանիտար օգնություն կցուցաբերեն Իրանին՝ երբ ծագի դրա անհրաժեշտությունը: Բայց չեն արձագանքում մեր հանրությանն ուղղված՝ ՀՀ-ու Իրանի դեսպանության օգնության խնդրանքին: Չնայած նախկինում Նախիջևանի վրա անօդաչու սարքերի ընկնելու առումով սադրանքին տեղը տեղին ադրբեջանամետ տարբերակով արձագանքեցին:

Անցնենք մյուս հարևանին: Վրաստանում սուգ է հայտարարված Իլյա 2-րդ կաթողիկոս-պատրիարքի մահվան կապակցությամբ, սակայն Գարեգին Բ-ին թույլ չեն տալիս մասնակցել հուղարկավորությանը: Թեև ինքը հատուկ հրավեր է ստացել Թբիլիսիից: Վեհափառի «գործը» քննող քննիչի կարծիքով երկիրը լքելու արգելքը չեղարկելը՝ թեկուզ մեկանգամյա, հիմնազուրկ է՝ եթե հավատանք սոցցանցային տեղեկատվությանը: Իսկ չհավատալու հիմք չունենք: Այստեղ առկա է երկու գործոն: Նախ, դա Վեհափառին վատություն անելն է, նրա նկատմամբ բիրտ ուժ ցուցադրելը: Երկրորդ, վրացիների հետ հարաբերություն փչացնելով, ենթադրաբար, ցանկանում են աչքի ընկնել Եվրամիության չինովնիկների և եվրոպական առանձին պետությունների ղեկավարների մոտ: Հաշվի առնելով ԵՄ-ի ու Վրաստանի խիստ սրված հարաբերությունները: Կամ էլ երևի վախենում են Վեհափառի ու իրենց «պապաներից» Փաշազադեի՝ Թբիլիսիում հանդիպելու հանգամանքից:

Ինչևէ, փաստորեն ստացվում է, որ մարդու մահը քննչականի համար «ասնավանի չի»: Այն էլ այնպիսի մարդու, ինչպիսին հարևան երկրի կաթողիկոս-պատրիարքն էր: Իհարկե, հասկանալի է, որ ո՛չ քննիչը և ո՛չ էլ ողջ քննչականը նման բան չէր անի՝ եթե չունենար կոնկրետ անձի կոնկրետ հանձնարարկանը: Ով այլ դեպքերում խոսում է այն մասին, որ իրավապահ համակարգը մեզանում անկախ է: Կավելացնեի՝ այնքան անկախ, որքան Հայաստանն իր վարչապետության օրոք: Եվ, ըստ այդմ, ինքն իրավունք չունի միջամտելու համակարգի գործունեությանը: Եվ ցանկություն չունի դիմելու նման գործողության: Բայց եթե մարդ գոնե նվազագույն չափով պատկերացում ունի հայաստանյան իրականության մասին, ապա վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի այդ արդարացումը կընդունի առնվազն քմծիծաղով: Ավելացնեմ, որ վերջինս այնքան է վառված կաթողիկոսի դեմ սանձազերծած պատերազմի պարտությամբ, որ դիմում է նման փոքրոգի քայլերի:

Ինչ մնում է Արևմուտքի հետ Վրաստանի փոխհարաբերություններին, ապա, համացանցը մի թեթե գուգլելուց պատկերացում ես ստանում, որ այդ երկիրը կարծես թե այնքան էլ խնդիր չունի Հայաստանի գործող իշխանության նոր հովանավոր (իսկապե՞ս) Միացյալ Նահանգների առումով: Հովանավոր բառը հարցականով, քանի որ այնքան էլ ակնհայտ չէ, թե իրականում ում է հովանավորում ԱՄՆ նախագահ Թրամփը՝ մեր երկրին, թե մեր թշնամուն: Չնայած եթե հաշվի ենք առնում, որ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը ծառայում է ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի պետական շահերին, ապա նման հարցադրումն արհեստական բնույթ է ստանում: Ու այդ խնդիրը դուրս է գալիս մեջտեղից: Որովհետև ի՜նչ տարբերություն՝ ԱՄՆ նախագահ Թրամփը հովանավորում է Ադրբեջանի Հանրապետությանը, թե «Արևմտյան Ադրբեջանին»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ցավալի է, որ այստեղ գտնվողները չեն զգում ՀՀ շունչը․ Դավիթ Մանուկյանի ուղերձը՝ Բաքվի բանտից

Ցավալի է, որ այստեղ գտնվողները չեն զգում ՀՀ շունչը․ Դավիթ Մանուկյանի ուղերձը՝ Բաքվի բանտից Mon, …